|
|
 |
ՏԱՏԻԿԻ ՊԱՂՊԱՂԱԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Եռացնել ջուրն ու շաքարավազը, լցնել բալը և եփել 5 րոպե. կրակն անջատել, թողնել սառչի, ապա ավելացնել լիկյորը: Խառնել թթվասերը, քամած մածունն ու կաթի սերը, լցնել փոքրիկ ամանների մեջ, մատուցել վրան լցնելով բալ: |
|
|
|
 |
ԳԻՇԵՐ – ՑԵՐԵԿ ՍԱՌԸ ԿԵՔՍ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Ափսեի մեջ շարել թխվացքաբլիթ. պատրաստել սև կրեմը խառնելով բաղադրիչները և եռացնելով, վերջում ավելացնել աղացած կաղինն ու վանիլինը և լցնել թխվացքաբլիթի վրա: Վրան նորից շարել թխվացքաբլիթ. պատրաստել սպիտակ կրեմը խառնելով բաղադրիչները և եռացնելով, վերջում ավելացնելով լիմոնի քերուքը (կամ աղացած և շաքարավազով խառնած լիմոնը), և լցնել թխվացքաբլիթի վրա: Շարել կոմբոտը, թողնել սառչի: |
|
|
|
 |
ՉՐԵՐՈՎ ԲՈՒԼԿԻ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Էլեկտրահարիչով հարել թթվասերը, կաթնաշոռն ու կաթի սերը: Ավելացնել շաքարավազը, ապա ձուն: Լցնել սոդան, համեմունքն ու ալյուրը և շաղել. խմորը պիտի լինի փափուկ և կպչուն: Խառնել չրերը: Ձեռքերը (կամ 2 գդալի օգնությամբ) թացացնելով խմորը վերածել գնդակներու, շարել փռի ափսեի մեջ, վրան ցանել քունջիթ և թխել միջին ջերմաստիճանով, մինչև երեսը կարմրի: |
|
|
|
 |
ԿՐԵՄ ՊԱՆՐՈՎ ԲՈՒՏՏԻՆԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Լուծել ալյուրը կաթի մեջ, ավելացնել ձուն և շաքարավազը. եռացնել: Կրակն անջատելուց հետո խառնել հալած պանիրը, մեղրն ու չիրը: Մատուցել գոլ վիճակում, վրան ցանելով դարչին: |
|
|
|
 |
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՍԱՌՆԱՆՈՒՇ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Մանրացնել նարնջի կեղևը, լցնել ջուր, եռացնել և թափել, որպեսզի կեղևի դառնությունը վերանա: ½ բ. ջրի մեջ լուծել շաքարավազը և նարնջի կեղևը եփել մեջը, մինչև շաքարաջուրն ամբողջությամբ ներծծվի. թողնել սառչի: Երկրորդ ½ բ. ջրի մեջ լուծել օսլան կամ ժելեն, եռացնել, կրակն անջատել և խառնել թթվասերն ու կաթնաշոռը, ապա նարնջի կեղևն ու ընկույզ+չամիչը: Սառչելուց հետո կտրատել և մատուցել: |
|
|
|
 |
ԹԵՅՈՎ ՄՐԳԱՅԻՆ ԱՂՑԱՆ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Մանրացնել մրգերը, լցնել մրգահյութ+թեյ+կոճապղպեղ կոկտեյլը: |
|
|
|
 |
ՍԱՀԼԵԲ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Կաթը տաքացնել, խառնել շաքարավազը. օսլան լուծելով ջրի մեջ լցնել եռացող կաթի վրա. երբ սկսի եռալ և թանձրանալ ավելացնել ծաղկի բնահյութը և մատուցել տաք վիճակում, վրան դարչին ցանած և բակսիմատի (բոկեղ) ընկերակցությամբ: |
|
|
|
 |
ՇՈԳՈԼԱՏՈՎ ՄԱՐՄԵԼԱՏ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Օսլան լուծել ջրի մեջ, ավելացնել կակաոն և եռացնել. անմիջապես լցնել կարագն ու մուրաբբան, ապա հարթեցնել ափսեի մեջ և սառչելուց հետո կտրատել. կամ էլ փոքր գդալով լցնել թղթյա բաժակների մեջ: Զարդարել հնդընկույզի քերուկով: |
|
|
|
 |
ԲՐՆՁՈՎ - ՆԱՐՆՋՈՎ ԲՈՒՏԻՆԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Խաշել բրինձը, ավելացնել շաքարավազը և նարնջի քերուկը. շարունակել եփել: Ապա խառնել ընկույզն ու չամիչը և լցնել փոքրիկ ափսեների մեջ. մատուցել գոլ վիճակում: |
|
|
|
 |
ՇՈԳՈԼԱՏՈՎ ՀԱԼՎԱ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Ալյուրը բովել, ավելացնել յուղը, շարունակել խառնել, մինչև ալյուրն ամբողջությամբ թացանա. լցնել կակաոն, ապա շաքարավազը: Իսկ եթէ մուրաբբայի հյութն է օգտագործվում, ապա թեթևակի տաքացնել, մեջը լուծել կակաոն, ապա լցնել ալյուր-յուղ խառնուրդին: |
|
|
|
 |
ՓՈԽԻՆՁՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Տաք թեյի մեջ լուծել շաքարավազը և լցնել փոխինձի վրա. շաղել, ապա ավելացնել ընկույզն ու չիրը և վերածել գնդիկների: Ըստ ցանկության շաքարավազի փոխարեն թեյի մեջ լուծել մեղր կամ մուրաբայի հյութը, ինչպես նաև բուսական յուղ կամ կարագ: |
|
|
|
 |
ԳՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՏԻՆԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Խաշել բրինձը 1½ բ. ջրով. թողնել սառչի: Օսլան լուծել 1 բ. ջրի մէջ, ավելացնել շաքարավազն ու կակաոն և եռացնել, անընդհատ խառնելով: Շերտել բանանը և բաղադրիչները՝ բանան, բրնձի շիլա և անուշը դասավորել կիսախորը ափսեի մէջ: Վրան լցնել եփած քրեմը, զարդարել հնդընկույզով և ընկույզով: |
|
|
|
 |
ՎԱՐՍԱԿԻ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ ՊԵՆԿԵՔՍ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Վարսակը թրջել կաթով 10 րոպե առաջ, ավելացնել մնացյալ բաղադրիչները և հարել (խտությունը՝ ըստ ցանկության. եթե բարակ խմոր՝ ապա խմորը ջրիկ անել):
• Չկպչող հատուկ տապակին ձեթ քսել, տաքացնել և պատրաստել պենկեքսերը, բարակ կամ հաստ, մեծ կամ փոքրիկ:
• Մատուցել թացանի վրա լցնելով նախասիրած մուրաբան: |
|
|
|
 |
ԳԵՏՆԱՆՈՒՇՈՎ ՉԻԶԿԵՔՍ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Էլեկտրահարիչի մեջ փշրել թխվացքաբլիթը, դանդաղ ավելացնել կաթը, ապա կպչուն զանգվածը տեղադրել ամանի մեջ, հարթեցնել:
• Մանրացնել բոված գետնանուշը, ավելացնել կաթնամթերքն ու շաքարավազը և կրեմը լցնել խմորի վրա:
• Մատուցել նախասիրած մուրաբբայի հատիկներով: |
|
|
|
 |
ՀԱՄԵՂ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• I շերտ: Փշրել և փոշիացնել թխվացքաբլիթը. խառնել ջրի մեջ լուծված շաքարավազն ու կակաոն, փափկած կարագը և շաղել: Ավելացնել ընկույզը, հնդկնկույզն ու կոնյակը և այն հարթեցնել մատուցվող ափսեում:
• II շերտ: Խառնել կաթը, օսլան, ձուն և շաքարավազը և եռացնել, մինչև թանձրանալը: Ավելացնել վանիլինը և անմիջապես լցնել առաջին շերտի վրա:
• II շերտ: Լուծել բաղադրիչները կաթի մեջ և եռացնել. կրակն անջատելուց հետո ավելացնել կարագը, հարել և թացանը ծորացնել քաղցրեղենի վրա:
• Մատուցել սառը: |
|
|
|
 |
ՀՆԴԸՆԿՈՒՅԶՈՎ ՎԱՐԴԵՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խմորը շաղել և թողնել, որ հանգչի 2 – 3 ժամ:
• Գրտնակով բացել խմորը, վրան քսել ձու + կոնյակ խառնուրդը, ապա շաղ տալ հնդկնկույզը, չամիչն ու դարչինը: Ցանկության դեպքում նաև հավելյալ շաքարավազ:
• Ոլորել խմորը ինքն իր վրա, ապա 1սմ հաստությամբ շերտել և տեղադրել փռի ափսեում:
• Վրան քսել ձու + կոնյակ խառնուրդը. թողնել 1 ժամ հանգչի, ապա թխել, միջին ջերմաստիճանով, մինչև երեսը թեթևակի վարդագունի: |
|
|
|
 |
ՉՅՈՐԵԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Հարել յուղն ու շաքարավազը, ավելացնել ձուն, ապա կաթը, թթխմորը, համեմունքը, վերջում՝ ալյուրը: Տաք տեղում թողնել հանգչի 2 – 3 ժամ:
• Խառնել ընկույզն ու չամիչը, ձևավորել հյուսքով, վրան քսել ձու կամ ջուր, ցանել քունջիթ, մեջը տեղադրել նախապես խաշած գունավոր ձուն և թխել, նախ՝ բարձր, ապա՝ ցածր ջերմաստիճանով 40 – 45 րոպե: |
|
|
|
 |
ՇՈԳՈԼԱՅԻ ԳՆԴԱԿՆԵՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Փշրել թխվացքաբլիթը:
• Կաթն ու կակաոն լուծել և եռացնել: Ավելացնել կարագն ու լիկյորը:
• Խառնել կրեմն ու թխվացքաբլիթը, ավելացնել մանրացված ընկույզը, հնդկընկույզն ու չամիչը:
• Ձեռքերը ջրոտել, վերցնել խմորից մի գդալի չափով, կլորացնել և շարել ափսեի մեջ: |
|
|
|
 |
ԿԱՐԱՄԵԼԱՊԱՏ ԸՆԿՈՒԶԵՂԵՆ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Այրել շաքարը, ավելացնել կարագը, ապա ջրով բացված օսլան:
• Մինչ այդ մանրացնել ընկուզեղենը և երբ կարամելը սկսի եռալ, խառնել իրարու և լցնել տափակ ափսեի մեջ:
• Սառչելուց հետո շերտել: |
|
|
|
 |
ՆՇԱԲԼԻԹՈՎ ԱՇԹԱԼԻԵ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Տաքացնել կաթը մեջը լուծելով շաքարավազը:
• Օսլան բացել ջրով և լցնել եռացող կաթի վրա և խառնել:
• Ավելացնել փշրված մաստակը և ծաղկի բնահյութը:
• Նախապես պատրաստել նաև աշթան. Լուծել շաքարավազը կաթի մեջ, խառնել կաթի սերը և եռացնել: Ավելացնել ջրով բացված օսլան և անմիջապես խառնել:
• Մատուցելիս փշրել նշաբլիթը աշթալիեյի վրա, զարդարել աշթայով և անուշի հատիկներով: |
|
| |
Հարմար և արագ հյուրասիրություն է, թեյի կամ սուրճի կողքին: |
|
|
|
 |