|
|
 |
ԲԱԶԿԱՏԵՐԵՎՈՎ ԾՐԱՐԻԿ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Բազկատերևը մի քանի րոպե ընկղմել եռման ջրի մեջ: Խաշել բրինձը, էլեկտրահարիչով (chopper) մանրացնել բանջարեղենը: Խառնել բրինձը, բանջարեղենը, ձուն, յուղն ու համեմունքը: Տերևը լցոնել, կլոր փաթաթել և եփել փռի մեջ: Կարելի է օգտվել cup cake-ի հատուկ ամաններից: Մատուցել խնձորի թացանով:
ԽՆՁՈՐՈՎ ԹԱՑԱՆ
Բաղադրություն`
2 խնձոր,
1 կիտրոն,
1 պճ. սխտոր,
ձեթ,
սամիտ,
քարի,
սև պղպեղ:
Պատրաստություն` Ճզմել խաշած խնձորը, ավելացնել մնացյալ բաղադրիչները և եռացնել: |
|
|
|
 |
ԿԱՆԱՉ ԼՈԲԻՆ ՁԻԹԱՊՏՂՈՎ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Սոխարածի վրա ավելացնել լոբին և շոգեխաշել. լցնել գինին և շարունակել եփել, մինչև որ գինին ամբողջությամբ ներծծվի: Ավելացնել մանրացված լոլիկը, պղպեղը, սխտորն ու կանաչին, համեմել և եփել ևս 5 րոպե: Մատուցելիս խառնել ձիթապտուղը: |
|
|
|
 |
ՆԱՐՆՋՈՎ ՀԱՎԻ ԹԵՎԻԿՆԵՐ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Խառնել բաղադրիչները, լցնել մսի վրա (նախընտրաբար 1 ժամ թողնել) և եփել փռի մեջ, մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: Կարելի է նաև խորովել: |
|
|
|
 |
ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ ՏԱՊԱԿԱ |
   |
| |
 |
|
 |
|
30 րոպե |
|
4 անձի |
|
Հեղինակային |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ կանաչ լոբի
2 սոխ
2 կարմիր պղպեղ
½ բ. արևածաղկի սերմ
100 գր պանիր
ձեթ
քացախ
կանաչի
սև պղպեղ
աղ |
|
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել և խաշել լոբին:
• Բովել արևածաղկի սերմը, թողնել սառչի:
• Սոխարածի վրա ավելացնել մանրացված պղպեղը, ապա լոբին, համեմել, ցանել կանաչին ու պանիրը և մատուցել: |
|
|
|
 |
ՈՍՊՈՎ ԵՎ ՊՂՊԵՂՈՎ ՏՈԼՄԱ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խաշել ոսպը. թողնել սառչի:
• Քերել կարտոֆիլն ու պանիրը, մանրացնել սոխը, սխտորն ու կանաչին և խառնել ոսպին:
• Ավելացնել համեմունքն ու յուղը և լցոնել պղպեղները:
• Կաթսայի մեջ շարել, լցնել 1 բաժակ ջուր և եփել: |
|
|
|
 |
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՁՎԱԾԵՂ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Քերել կարտոֆիլը և առանց խառնելու տապակել, այնպես որ ցանցատիպ լինի: Տապակել նաև երկրորդ կողմը:
• Սոխարածին ավելացնել մանրացված պանիրն ու հարած ձուն:
• Շերտված հազարաթերթիկի վրա տեղադրել կարտոֆիլը, ապա ձվածեղը:
• Զարդարել լոլիկով, ձիթապտղով, կանաչիով և չոր հացով: |
|
|
|
 |
ՕՄԼԵՏ ՓՌՈՒՄ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Հարել ձուն, ավելացնել կաթը, յուղն ու ալյուրը:
• Քերել կարտոֆիլը, մանրացնել երշիկը, պանիրն ու կանաչին:
• Խառնել բաղադրիչները, համեմել. լցնել փռի ափսեի մեջ և թխել միջին ջերմաստիճանով 25 – 30 րոպե: |
|
|
|
 |
ՖԱԼԱՖԻԼ |
   |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
3 բ. սիսեռ
3 սոխ
3 պճեղ սխտոր
2 կարտոֆիլ
½ կապ համեմ
½ թ. գ. սոդա
1 թ. գ. քիմիոն
1 թ. գ. կարմիր պղպեղ
1 լ ձեթ
աղ
թարաթուր
1 բ. դահին
½ բ. ջուր
1 պճեղ սխտոր
1 լիմոն
կարմիր պղպեղ
ազատքեղ
աղ |
|
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Սիսեռը թրջել 24 ժամ առաջ:
• Աղալ սիսեռն ու բանջարեղենը և համեմել:
• Թողնել 20 րոպե հանգչի:
• Տաքացնել ձեթը. վերցնել 2 ճաշի գդալ, թաթախել ջրի մեջ, մեկ գդալով վերցնել խյուսից, մյուսով օգնել կլորացնելու այն և տապակել:
• Մեկ կողմը տապակելուց հետո, շուռ տալ մյուս կողմը:
• Ձեթից հանելուց հետո շարել մաքուր սպիտակ թղթի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:
• Խառնել թարաթուրի բաղադրիչները և հարել:
• Ֆալաֆիլի հետ մատուցել թարաթուր, լոլիկ, հազարաթերթիկ, բողկ, թթու, կանաչի և լավաշ: |
|
|
|
 |
ԾՆԵԲԵԿՈՎ ՃԱՇ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել և խաշել բանջարեղենը:
• Բովել ալյուրն ու յուղը միասին. ավելացնել եռացող բանջարեղենի արգանակը և համեմել: Եփել մինչև թանձրանալը:
• Խառնել թացանն ու բանջարեղենը. մատուցելիս լցնել քերած պանիր: |
|
|
|
 |
ՀԱՎՈՎ ՇԱՎՈՒՐՄԱ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Հավի միսը սառեցնել, որպեսզի հեշտությամբ մանր կտրատվի:
• Մանրացնել բանջարեղենը և խառնել մսին, համեմել և թողնել առնվազն 5 – 6 ժամ:
• Եփել փռի մեջ, մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի:
• Մատուցել լոլիկով, հազարաթերթիկով, թթու վարունգով և սխտորի թացանով: |
|
|
|
 |
ՇԱԳԱՆԱԿՈՎ ԵՎ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲՈՎ ՃԱՇ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ճեղքել շագանակը և մի քանի րոպե եռացնել աղաջրի մեջ, որպեսզի կարողանաք հեշտությամբ կեղվել:
• Տապակել շագանակը, ավելացնել ծաղկակաղամբը և մարմանդ կրակով շոգեխաշել, մինչև ծաղկակաղամբի փափկիլը: |
|
| |
Ըստ ցանկության, բաղադրատոմսում ավելացնել նաև սոխարած: |
|
|
|
 |
ՍՊԱՆԱԽՈՎ ՌԱԹԱԹՈՒ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել բանջարեղենը և շոգեխաշել յուղի մեջ:
• Ավելացնել մանրացված սպանախն ու համեմունքը և մի քանի րոպեից կրակն անջատել: |
|
|
|
 |
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՏԱԳՈՍ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խմորի բոլոր բաղադրիչները հարել և չկպչող տապակի մեջ եփել, պատրաստելով 20 սմ տրամագծով հացիկներ:
• Մանրացնել կարտոֆիլը և խոզապուխտը, ավելացնել սոխարածի վրա, համեմել և տապակել:
• Մատուցելիս լցնել հացիկների մեջ, կողքին առաջարկել լոլիկ, կանաչի և լիմոն: |
|
| |
Մատուցել բրնձե փլավի հետ: |
|
|
|
 |