Սիրելի  այցելու.
Ոմանց համար խոհանոցային աշխատանքները  լոկ սնվելու և կշտանալու համար է, իսկ ուրիշների համար` դա ստեղծագործական գործընթաց է, որտեղ աշխատելիս ներդնում ենք մեր սերն ու նվիրվածությունը. աշխատելիս բավականություն և հաճույք ենք զգում. նույնքան ոգևորվում հյուրասիրելիս և մատուցելիս: Չանտեսենք նաև համտեսելու և սնվելու վայելքը:
Խոհանոցը, իր այլազանությամբ, մաքրությամբ և ճաշացանկով յուրաքանչյուր մարդու դիմագիծն է:
Ինքնատիպ, պարզ և մտածված խոհանոցը առողջ ապրելակերպի գրավականն է: Թարմ, ախորժատես և բուրումնավետ, համեղ կերակուրը, օրհնված` աղոթքով և մատուցված` սիրով, մեծ էներգիայի աղբյուր է հանդիսանում ճաշակողին: Եթե հնարավոր է ստանալ այդ էներգիան, նաև փոխանցել մեր շրջապատին, ապա ուրեմն սիրենք խոհանոցային արվեստը և մեր կյանքի ապրելակերպ դարձնենք սիրով պատրաստելու գործընթացը:
Այս էջում դուք կգտնեք այլազան բաղադրատոմսեր. կարևորն այն է, որ բոլորն էլ փորձարկված են, վերածված ճշգրիտ բաղադրատոմսի և լուսանկարված` Ձեզ համար: Յուրաքանչյուր շաբաթ կթարմացվի տեսականին և կհամալրվի նոր բաղադրատոմսերով: Ձեզ մաղթում եմ հաջող փորձ:

     

Հայկ. ավանդական խոհանոց
Հայկական ավանդական  խոհանոց
Հայկական խոհանոցը յուրահատուկ է, բազմազան և հոգեհարազատ: Այսօր ամբողջ աշխարհում ահազանգվում է ավանդական խոհանոցներին վերադառնալու անհրաժեշտությունը: Դեհ, սկսենք միասնաբար պատրաստել մեր ազգային ճաշերը, այնպես` ինչպես ավանդված է մեզի:
Հայկական կերակուրներ ...
ԱպուրԱպուր
Ապուրները անհրաժեշտություն են և չափազանց սննդարար: Թելադրվում է ճաշն սկսել ապուրով. այն օգնում է մարսողությանը, նաև՝  նիհարելուն:
Ապուրներ...
ՓլավՓլավ
Հաճախ փլավները առաջարկվում են որպես ընկերակցող ճաշատեսակ. որոշ երկրներում այն նույնիսկ փոխարինում է հացին. փլավների այլազանությունը մի առանձին մշակույթ է անկասկած:
Փլավներ...
     
ՊատառՊատառ
‹‹Պատառ›› բառով ոչ միայն հասկանում ենք սենդվիչներ կամ ակռատներ, նաև մի պատառի չափով պատրաստված տարբեր ուտեստներ. հարմար են ինքնասպասարկման բնույթով սեղաններին:
Պատառներ...
ՄակարոնՄակարոն
Առհասարակ մակարոնը իտալական մշակույթ է, սակայն այն լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում: Գործնական և արագ պատրաստվող ճաշատեսակ է, նաև առիթ է տալիս բազմապիսի մթերքների օգտագործման:
Մակարոնեղեն...
ԱղցանԱղցան
Աղցան սիրում ենք բոլորս. հաճախ աղցանը որպես ախորժաբեր է, երբեմն էլ` թեթև ճաշիկ: Այլազան մթերքների և համեմունքների համադրմամբ ստեղծվում են հազարավոր բաղադրատոմսեր:
Աղցաններ...
     
Ճաշ Ճաշ
‹‹Ճաշ›› վերնագրված բաժնում առաջարկվում է հիմնական կերակրատեսակը: Այսինքն, այնպիսի ուտեստներ, որոնք կարող են մատուցվել առանց որևէ այլ կերակրատեսակի ընկերակցությամբ:
Ճաշեր...
ԱղանդերԱղանդեր
Առաջարկվող աղանդերները բոլորն էլ պարզ են, արագ պատրաստվող և մատչելի. դրանով իսկ շատ գործնական: Ջանացել եմ առաջարկել այլազան, որպեսզի տարբեր քիմքերին և ճաշակներին հասու լինի:
Աղանդեր...
Տաք և սառը խմիչքներ Տաք և սառը խմիչքներ
Այս բաժնում դուք կարող էք գտնել հյութերի, կոկտեյլների, ինչպես նաև թեյերի և սուրճերի մատչելի ու համեղ ընտրանի: Դրանք սննդարար են, հարուստ վիտամիններով և օգտակար:
Տաք և սառը խմիչքներ...
     
• Ճաշը լոկ կշտանալու կամ վայելելու համար չէ: Ճաշն առաջին հերթին սնունդ է, եթե այն դրական լիցքավորում ունի: Հետևաբար չկա ‹‹համով և ոչ համով›› ճաշ հասկացությունը: Պարզապես, կան սննդարար և վնասակար ուտելիքներ:
• Խոհանոցն արվեստ է և յուրաքանչյուր ճաշ ինքնին ստեղծագործություն է, երբ կա համով և յուրովի պատրաստելու սեր ու ցանկություն:
• Ճաշելուց առաջ աղոթելով շնորհակալ պիտի լինել Արարչին, և առաջին հերթին, այդ ճաշը մտովի մատուցել աշխարհի բոլոր էակներին:
• ‹‹Խոհանոց›› ասելով պիտի հասկանալ օջախ, իսկ օջախը` տվյալ տան համն ու հոտն է, ժպիտը, սերը, նվիրվածությունը, բարությունը, բարոյականությունն ու հյուրընկալությունը:
• Գնահատենք այն ինչ մեր տատիկներն են մեզ ավանդել և պարտավորվենք այն նույնությամբ փոխանցել մեր հաջորդներին: Մենք մի օղակն ենք շղթայի:
• Ավանդական բաղադրատոմսերը դարերի փորձության են դիմացել. ամենահամեղ և ամենաօգտակար ուտելիքը դա ավանդական խոհանոցինն է. և դա բոլոր ազգերի ավանդական խոհանոցին է վերաբերվում:
Խոհանոցային բառարան
 
‹‹Աշխարհը ձեր խոհանոցում 3 ››. հեղինակի երրորդ խոհանոցային գիրքն է: Այն ընդգրկում է աղցանների 140 բաղադրատոմս՝ պարզ ու մատչելի, հանրաճանաչ ու սիրված, յուրահատուկ և համեղ, ավանդական և նորաստեղծ,   տոնական և ամենօրյա:
Մանրամասն...  
 
 
‹‹Աշխարհը ձեր խոհանոցում 2››. հեղինակի երկրորդ խոհանոցային գիրքն է: Այն ընդգրկում է պահքի ուտեստների 100 բաղադրատոմս, յուրաքանչյուրը իր լուսանկարով:
Մանրամասն...  
 
 
Սոնիա Թաշչյանի առաջին խոհանոցային գիրքն է: Այն ընդգրկում է 100 բաղադրատոմս, յուրաքանչյուրը իր լուսանկարով:
‹‹Աշխարհը ձեր խոհանոցում 1›› նույնանուն շարքի առաջին գիրքն է: Այստեղ կգտնեք ապուրի, փլավի, պատառի, մակարոնի, աղցանի, ճաշի և աղանդերի բաղադրատոմսեր:
Մանրամասն...  
 
       

 
 

Էջի սկիզբ