ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
 ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
     
2 ժամ   10 անձի   Պարսկական
Բաղադրություն
 

1-ական սուրճ բաժակ լոբի, բակլա, ոսպ, սիսեռ,
      գարեձավար, կորկոտ և  բրինձ.
½- ական բաժակ ծիրանաչիր, սալորաչիր,
     և ընկույզ.
100 գր արիշտա
400 գր դդում
 1կ. կանաչի
2 սոխ
2 պճեղ սխտոր
3 ճ. գ. յուղ
1 լիմոն
1 ս. բ. նռան մրգահյութ
կարմիր և սև պղպեղ
քրքում և անանուխ
աղ
չորաթանի փոխարեն՝ 1 լ մածուն
1 ճ. գ. ալյուր
1 ձու

Պատրաստություն
• Խաշել հատիկեղենը, ավելացնել մանրացված դդումը, կանաչին և արիշտան:
• Մանրացնել չիրը և լցնել ապուրի վրա. համեմել:
• Կրակն անջատելուց առաջ խառնել լիմոնի և նռան հյութերը:
• Պատրաստել սոխարած, ավելացնել անանուխն ու ճզմված սխտորը:
• Եփել մածունը ձվով և ալյուրով:
• Մատուցելիս առաջարկել ապուրի վրա լցնել չորաթան և սոխարած:

 

 
ՄԱՆԿ ՌԱՄԵՆ
ՄԱՆԿ  ՌԱՄԵՆ
     
30 րոպե   5 անձի   Ճափոնական
Բաղադրություն
 

1 բ. թել – թել մակարոն
1 բ. եգիպտացորեն
1 բ. լոբի
1 ճ. գ. յուղ
1 պճեղ սխտոր
կանաչի
իմբիր (կոճապղպեղ)
քունջիթ

աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել հատիկեղենը:
• Տաքացնել սխտորը յուղի մեջ, ավելացնել թարմ կամ փոշի կոճապղպեղը:
• Լցնել հատիկեղենը ջրով հանդերձ. մեջը խաշել մակարոնը:
• Կրակն անջատելուց առաջ լցնել մանրացված կանաչին և բոված քունջիթը:

 

 
ՈԼՈՌՈՎ ՍՆԿԱՊՈՒՐ
ՈԼՈՌՈՎ  ՍՆԿԱՊՈՒՐ
     
45 րոպե   6 անձի   Ֆրանսական
Բաղադրություն
 

1 սոխ
1 գազար
1 բ. ոլոռ
1 բ. սունկ
1 ճ. գ. յուղ
1 ճ. գ. ալյուր
100 գր պանիր
½  բ. սպիտակ գինի
½  բ. թթվասեր
կանաչի
քրքում

սև պղպեղ, աղ
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել բանջարեղենը և տապակել:
• Ավելացնել ալյուրն ու գինին և եփել, մինչև գինին ներծծվի:
• Լցնել եռման ջուր, ոլոռը, թթվասերն ու կանաչին. համեմել:
• Մատուցել քերած պանրով և կարմրացրած հացով:

 

 
ՊԱՆՐՈՎ ԱՊՈՒՐ
ՊԱՆՐՈՎ  ԱՊՈՒՐ
     
40 րոպե   5 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

100 գր դդում
1 գազար
1 սոխ
1 պղպեղ
1 կապ բազուկի տերև
1 ս. բ. բրինձ
2 ճ. գ. յուղ
2 ճ. գ. կրեմ պանիր
կարմիր և սև պղպեղ
դափնետերև
մշկընկույզ

նարնջի քերուք
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա ավելցնել մանրացված գազարն ու պղպեղը, ապա դդումն ու բազուկի տերևը:
• Լցնել եռման ջուր, ապա բրինձն ու համեմունքը:
• Կրակն անջատելիս խառնել պանիրը:
• Մատուցել տապակված կամ չորացրած հացով:

 

 
ԿԱՆԱՉԻՈՎ ՈՍՊԱՊՈՒՐ
ԿԱՆԱՉԻՈՎ ՈՍՊԱՊՈՒՐ
     
45 րոպե   6 անձի   Լիբանանյան
Բաղադրություն
 

2 բ. ոսպ
1 կապ բազուկի տերև
2 սոխ
1 գազար
1 կարտոֆիլ
2 ճ. գ. լոլիկի մածուկ
1 ս. բ. ձեթ
1 պճ. սխտոր
դափնետերև
սև պղպեղ

աղ
 
 
 
Պատրաստություն
• Խաշել ոսպը առատ ջրի մեջ:
• Ավելացնել մանրացված բանջարեղենը, համեմունքները, մածուկն ու դափնետերևը:
• Երբ արդեն պատրաստ է ապուրը ճզմել սխտորը և ձեթի հետ միասին լցնել ապուրի վրա: Շարունակել եռացնել ևս  5 րոպե:

 

 
ՉԱՆՔԻ ԱՊՈՒՐ
ՉԱՆՔԻ ԱՊՈՒՐ
     
40 րոպե   6 անձի   Եվրոպական
Բաղադրություն
 

2 գազար
2 կարտոֆիլ
2 սոխ
2 դդմիկ
2 կարավուզի ձողուն
100 գր կաղամբ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
2 ճ.գ. յուղ
քրքում, կարմիր և սև պղպեղ

աղ
 
Պատրաստություն
• Մանրացնել բանջարեղենը և առատ ջրով խաշել:
• Ավելացնել յուղը, մածուկն ու համեմունքները և եփել ևս 5 րոպե:
 
Մատուցել կարմրացրած հացով և պանրի քերուքով:
 

 

 
ՈՍՊԱՊՈՒՐ
ՈՍՊԱՊՈՒՐ
     
1 ժամ   6 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

2 բ. ոսպ
1 կապ բազուկի տերև
2 սոխ
1 գազար
1 կարտոֆիլ
2 ճ. գ. լոլիկի մածուկ
1 ս. բ. ձեթ կամ յուղ
1 պճ. սխտոր
Դափնետերև
սև պղպեղ

աղ
   
   
   
 
Պատրաստություն
• Խաշել ոսպը առատ ջրի մեջ:
• Ավելացնել մանրացված բանջարեղենը, համեմունքները, մածուկն ու դափնետերևը:
• Երբ արդեն պատրաստ է ապուրը ճզմել սխտորը և ձեթի հետ միասին լցնել ապուրի վրա: Շարունակել եռացնել ևս 5 րոպե:

 

 
ՍՆԿԱՊՈՒՐ
ՍՆԿԱՊՈՒՐ
     
1 ժամ   6 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

½  կգ սունկ
1 գազար
1 պղպեղ
1 կարտոֆիլ
1 սոխ
2 ճ. գ. ալյուր
2 ճ. գ. ձեթ կամ յուղ
կանաչի

աղ
   
   
   
 
 
Պատրաստություն
• Մանրացնել բանջարեղենները և խաշել:
• Մանրացնել սոխը, տապակել և լցնել ապուրի վրա:
• Ավելացնել ջրով բացված ալյուրը. լցնել նաև մանրացված կանաչին և կրակն անջատել:

 

 
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԱՊՈՒՐ

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԱՊՈՒՐ

 

     
20 րոպե   4 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

2 բ. խաշած եգիպտացորեն
2 սոխ
2 գազար
1 ս.բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)
Կանաչի
Սև պղպեղ

Աղ
   
   
   
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխը և քերել գազարը:
• Յուղի մեջ թեթևակի տապակել:
• Լցնել ջուրը, եգիպտացորենը, կանաչին և սև պղպեղը: Շարունակել եփել ևս 5 րոպե:

 

 
ABC ԱՊՈՒՐ
ABC ԱՊՈՒՐ
     
40 րոպե   6 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
  1 բ. ABC մակարոն
400 գր աղացած միս
3 գազար
3 կարտոֆիլ
2 սոխ
1 բ. եգիպտացորեն
2 ճ.գ. պղպեղի մածուկ
1 ճ.գ. յուղ
1 լիմոնի հյութ
կանաչի
բահար
աղ
 
 
Պատրաստություն
• Միսը տապակել յուղի մեջ:
• Մանրացնել բանջարեղենը և մյուս բաղադրիչների հետ լցնել մսի վրա:
• Վերջում լցնել մանրացված կանաչին ու  լիմոնի հյութը և կրակն անջատել:

 

 
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԱՊՈՒՐ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԱՊՈՒՐ
     
40 րոպե   6 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

200 գր միս
1 կարտոֆիլ
1 գազար
1 դդմիկ
1պղպեղ
1սոխ
10 կանաչ լոբի
2 ճ.գ. պղպեղի մածուկ
2 ճ.գ. յուղ
կարոս
սև պղպեղ

աղ
 
Պատրաստություն
• Տապակել մանրացված միսը, խառնել մածուկն ու համեմունքը, ապա խաշել:
• Ավելացնել մանրացված բանջարեղենը և շարունակել եփել:

 

 
ԿՈՒՍ-ԿՈՒՍ
ԿՈՒՍ-ԿՈՒՍ
     
1 ½ ժամ   8 անձի   Մարոքյան
Բաղադրություն
 

½ կգ ոչխարի միս
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
1 բ. սիսեռ
2 գազար
2 դդմիկ
2 պղպեղ
2 սոխ
1 սպիտակ բողկ
20 կանաչ լոբի
2 բ. կուս-կուս կամ խոշոր կորկոտ
4 բ. ջուր
100 գր կարագ
կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
Պատրաստություն
• Միսը կտրատել, տապակել յուղով, ավելացնել պղպեղի մածուկը, համեմունքները և թրջած սիսեռը, խաշել առատ ջրի մեջ:
• Խաշել կորկոտը, վերջում դնել կարագը:
• Մանրացնել բանջարեղենը, լցնել խաշած մսի վրա և շարունակել եփել:
• Կրակն անջատելուց առաջ լցնել մանրացված կանաչին:
• Մատուցել կորկոտի վրա լցնելով:
 
Հարսանեկան ավանդական ճաշ է. ճաշից կորկոտի վրա լցնելուց հետո, վրան դնում են կտոր խորոված, մի կտոր քաբաբ և բաստուրմա կամ ապուխտ:
 

 

 
ՄԻՆԵՍԹՐՈՆՆԻ
ՄԻՆԵՍԹՐՈՆՆԻ
     
40 րոպե   6 անձի   Իտալական
Բաղադրություն
 

½ բ .  մակարոն
½ բ .  եգիպտացորեն
½ բ .  լոբի
½ բ .  ոլոռ
1 կարտոֆիլ
1 գազար
1պղպեղ
1սոխ
10 կանաչ լոբի
2 պճ. սխտոր
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
պանիրի տաշուք
կանաչի
7համեմունք

աղ
Պատրաստություն
• Մանրացնել բոլոր բանջարեղենը և խաշել:
• Ավելացնել մակարոնը, խաշած լոբին, ոլոռն ու եգիպտացորենը, ինչպես նաև յուղն ու լոլիկի մածուկը:
• Կրակն անջատելուց առաջ համեմել, լցնել մանրացված կանաչին և մատուցել քերած պանրով:

 

 
ՎԱՐՍԱԿՈՎ ՄԱԾՆԱՊՈՒՐ
ՎԱՐՍԱԿՈՎ ՄԱԾՆԱՊՈՒՐ
     
40 րոպե   6 անձի   Պարսկական
Բաղադրություն
 

1 լ մածուն
1 ձու
1 բ . վարսակ
1 գազար
1 սոխ
2 ճ.գ. յուղ
կանաչի

 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Հարել մածունը` ձվով և եռացնել:
• Մանրացնել գազարն ու սոխը և խաշել:
• Ավելացնել եփած մածունը, յուղն ու մանրացված կանաչին. շարունակել եփել ևս 5 րոպե:
       
Էջի սկիզբ