|
|
 |
ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՈՎ ԲՐՆՁԵ ՓԼԱՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խաշել բրինձը, թողնել սառչի:
• Սոխարածին ավելացնել մանրացված արքայախնձորն, ապա ոլոռը:
• Ձուն հարել և լցնել վրան, տապակել, համեմել և լցնել բրինձը:
• Ավելացնել մանրացված կանաչին և մատուցել: |
|
|
|
 |
ՇԱԳԱՆԱԿՈՎ ՓԼԱՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ճեղքել շագանակը և մի քանի րոպե եռացնել աղաջրի մեջ, որպեսզի կարողանաք հեշտությամբ կեղվել:
• Սոխարածի վրա ավելացնել համեմունքը, բրինձը, գինին, ապա շագանակը և եփել մարմանդ կրակով, մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: |
|
|
|
 |
ԾԱՂԿԱԾ ՓԼԱՎ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
300 գր սունկ
1 գազար
1 սոխ
1 բ. ոլոռ
1 բ. բրինձ
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. լոլիկի մածուկ
կանաչի
7համեմունք,համեմի սերմ
ծաղկի համար
1 ձու
1 ճ.գ. ալյուր
2 ճ.գ. ջուր
2 ճ.գ. ձեթ
կարմիր և սև պղպեղ |
| |
|
|
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել գազարը, սունկը և սոխը, և մարմանդ կրակով յուղի մեջ տապակել, շոգեխաշել:
• Ավելացնել բրինձը, 2 բ. եռման ջուր և մածուկը. շարունակել եփել:
• Լցնել խաշած ոլոռը, համեմել և մարմանդ կրակով շարունակել եփել, մինչև ամբողջությամբ ջուրը ներծծվի:
• Հարել ծաղկի խմորը և չկպչող տապակի մեջ պատրաստել բարակ հացիկներ:Սառչելուց հետո ոլորել և 3 սմ հաստությամբ կտրել, մի ծայրից սեղմել, այնպես որ ծաղկի ձև ստանա:
• Փլավը մատուցելիս ծաղիկները տեղադրել վրան, շաղ տալ մանրացված կանաչին: |
|
|
|
 |
ՄՍՈՎ ԲԻՐՅԱՆԻ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
1/2 կգ միս
1 բ. բրինձ
1 սոխ
1 պճ. սխտոր
2 ճ.գ. պղպեղի մածուկ
2 ճ.գ. յուղ
քիմիոն, համեմի սերմ, իմբիր,
դարչին, հիլ,
կարմիր և սև պղպեղ, աղ |
| |
|
|
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Բրինձը կիսախաշ անել, ապա ողողել սառը ջրով:
• Մանրացված միսը տապակել, ավելացնել մանրացված սոխն ու սխտորը, մածուկը և համեմել:
• Խառնել բրինձը և կաթսայի կափարիչը ծածկելով սրբիչով, թողնել որ եփվի մարմանդ կրակով, 15 – 20 րոպե: |
|
|
|
 |
ՀՆԴԿԱՁԱՎԱՐՈՎ ՓԼԱՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել բոլոր բանջարեղենը և խաշել:
• Ավելացնել յուղը, համեմունքը և հնդկաձավարը և եփել,մինչև որ ջուրն ամբողջությամբ ներծծվի: |
|
| |
Դդմիկը կարող էք փոխարինել 100 գր դդումով:
Ըստ ցանկության, կարող էք նաև 100գր կաղամբ ավելացնել բանջարեղենին:
|
|
|
|
 |
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ, ԲՐՆՁՈՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Տաքացած յուղին ավելացնել համեմունքները, ապա բրինձը:
• Երբ արդեն ջուրը քաշվել է, եգիպտացորենը խառնել փլավին:
• Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 10-15 րոպե: |
|
|
|
 |
ԱՊԽՏԱԾ ՁԿՈՎ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
1 ապխտած ձուկ
2 բ. բրինձ
2 ճ.գ. յուղ
4 բ. ջուր |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Եռացող ջրին ավելացնել յուղը:
• Երբ յուղը հալչի, լցնել բրինձը և եփել, մինչև ջուրը քաշվի:
• Ձուկը մաքրել, կտորների վերածել և լցնել փլավի վրա:
• Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: |
|
|
|
 |
ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ կանաչ լոբի
½ կգ միս
2 սոխ
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. լոլիկի մածուկ
2 բ. բրինձ
¼ թ.գ. շաֆրան
դարչինի փայտիկ
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խաշել լոբին և մսի խորանարդիկները առանձին-առանձին:
• Տապակել շերտված սոխը, ավելացնել մածուկը, ապա միսն ու լոբին:
• Լցնել բրինձը, 4 բաժակ մսի արգանակ, դարչինը և եփել:
• Թրմել շաֆրանի թերթիկները 1 ս.բ. ջրով:
• Երբ փլավի ջուրը քաշվի, շաֆրանի թուրմը շաղ տալ փլավի վրա, կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: |
|
|
|
 |
ԿԱՐՄԻՐ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ աղացած միս
2 բ. բրինձ
2 լոլիկ
2 պղպեղ
2 սոխ
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
3 բ. ջուր
7համեմունք
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել սոխը և տապակել մսի հետ: Ընթացքում ավելացնել համեմունքները, մածուկը և մանրացված բանջարեղենը:
• Ավելացնել ջուրը, եռացնել, ապա լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի:
• Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: |
|
|
|
 |
ՄԱԱԼՈՒԲԵ |
  
|
| |
 |
|
 |
|
1 ½ ժամ |
|
6 անձի |
|
Լիբանանյան |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ ծաղկակաղամբ
350 գր միս
2 բ. բրինձ
2 ճ.գ. յուղ
4 բ. արգանակ
3 մանր սոխ
ձեթ
դարչինի փայտիկ
դափնետերև
հատիկ բահար
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Կտրատած միսը նախ` տապակել յուղով, ապա խաշել` համեմունքներով:
• Թերխաշ ծաղկակաղամբը տապակել ձեթով:
• Կաթսայի հատակը շարել ծաղկակաղամբը, միսն ու օղակաձև շերտված սոխը, վրան լցնել բրինձն ու ջուրը, եփել մինչև ջուրը քաշվի:
• Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: |
|
|
|
 |
ՇԻՐԻՆ ՓՈԼՈ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ հավի միս
2 բ. բրինձ
3 բ. ջուր
1 գազար
1 նարնջի կեղև
½ բ. շաքարավազ
½ բ. յուղ
¼ բ. նուշ
½ բ. կանաչ պիստակ
դարչին, մշկընկույզ
շաֆրան
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Քերել նարնջի կեղևը բարակ և երկար շերտերով: Ապա եռացնել և ջուրը թափել:
• Քերել գազարը, տապակել 1 ճ.գ. յուղով, ավելացնել նարնջի կեղևը, ջուրը, շաքարավազը, պիստակեղենն ու համեմունքները:
• Տապակել կիսախաշ հավը:
• Եռացող ջրին ավելացնել յուղն ու աղը: Երբ յուղը հալչի լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի. ապա կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե:
• Մատուցելիս բրնձի վրա լցնել շիրին և հավի կտորներ: |
|
|
|
 |
ԳՐՈՒՆ ԳՐԵՆ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
1 բ. ձավար
200 գր սունկ
1 սոխ
1 գազար
2 ճ.գ. յուղ կամ ձեթ
կանաչի
դափնետերև
բահար
աղ |
|
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ձավարը խաշել, մի թերթիկ դափնետերևով:
• Մանրացնել բանջարեղենը և շոգեխաշել:
• Խառնել, համեմել, շարունակել եփել ևս 10 րոպե, ապա զարդարել կանաչիով: |
|
|
|
 |