ԿԱՂԱՄԲՈՎ ՊԱՏԱՌ

ԿԱՂԱՄԲՈՎ  ՊԱՏԱՌ
     
15 րոպե    3 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

200 գր կաղամբ

1 սոխ

1 կարմիր պղպեղ

½  բ. ոլոռ

½  բ. ալյուր

½ բ. կաթ

1 ձու

1 թ. գ. մանանեխ

¼ թ. գ. սոդա

ձեթ

չորացրած կանաչի

 
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա ավելացնել մանրացված կաղամբն ու պղպեղը և մարմանդ կրակով շոգեխաշել:
• Պատրաստել խմորը խառնելով ալյուրը, կաթը, ձուն և համեմունքը:
• Տապակայի վրա ավելացնել ոլոռը, ապա խմորը:
• Եփել նախ մեկ, ապա երկրորդ կողմը:

 

 
ՊԱՆՐՈՎ ՆԱԽԱՃԱՇԻԿ

ՊԱՆՐՈՎ  ՆԱԽԱՃԱՇԻԿ
     
15 րոպե    3 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

50 գր պանիր

1 լոլիկ

ձեթ

խմորը

1 ձու

1 բ. կաթ

1 բ. ալյուր

½ թ. գ. սոդա

2 ճ. գ. ձեթ

խառը կանաչի

կարմիր և սև պղպեղ

աղ

 
Պատրաստություն
• Խառնել խմորի բաղադրիչները և ձեթոտած տապակի մեջ պատրաստել երկու նկանակ:
• Մի քիչ ձեթով տապակել պանրի շերտերը:
• Առաջին նկանակի վրա տեղադրել պանիրը, վրան լոլիկի շերտերը, ապա երկրորդ նկանակը:

 

 
ԳԱՎԱՌԱԿԱՆ ՊԱՏԱՌ

ԳԱՎԱՌԱԿԱՆ  ՊԱՏԱՌ
     
1  ժամ   5 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

թացան
50 գր կարագ
½ բ. ալյուր
2 բ. կաթ
50 գր պանիր
ուրձ
սև պղպեղ

հաց
2 բ. ալյուր
1 բ. կաթ
1 ճ. գ. քացախ
1 ճ. գ.  յուղ
1 ճ. գ. շաքարավազ
½ թ. գ. սոդա
կարմիր պղպեղ
աղ

քունջիթ
Պատրաստություն
• Հունցել հացի խմորը, վերածել փոքր գնդիկների, թաթախել քունջիթի մեջ և թխել:
• Կարագն ու ալյուրը բովել, ավելացնել կաթը և եռացնել: Լցնել քերած պանիրն ու համեմունքը:
• Մատուցելիս թացանը լցնել հացի վրա:

 

 
ՖՈՐԿԱՑԻԱ

ՀՈՎՎԻ ՓԱՅ
     
3 - 4 ժամ   10 անձի   իտալական
Բաղադրություն
 

2 բ. ալյուր
½ բ. կաթ
2 ճ. գ. յուղ
2 թ. գ. թթխմոր
1 ճ. գ. շաքարավազ
½ բ. լոլիկի չիր
½ բ. ձիթապտուղ
ձիթայուղ
ծիտրոն

խոշոր աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Հունցել խմորը, թողնել հանգչի:
• Բացել խմորը նկանակի նման, վրան խրել լոլիկի չիրն ու ձիթապտուղը, քսել ձիթայուղ, ցանել խոշար աղ, ծիտրոն կամ ուրց:
• Նախընտրաբար թողնել հանգչելու ևս մեկ ժամ, ապա թխել:

 

 
ՀՈՎՎԻ ՓԱՅ

ՀՈՎՎԻ ՓԱՅ
     
1 ժամ   10 անձի   Հոլանդական
Բաղադրություն
 

հացի խմոր
1 սոխ
1 կարտոֆիլ
1 գազար
1 պղպեղ
1 լոլիկ
100 գր սունկ
100 գր պանիր
100 գր դդում
1 բ. ոլոռ
2 ճ. գ. յուղ
կարմիր և սև պղպեղ
ծիթրոն
ռեհան

քունջիթ
 
Պատրաստություն
• Մանրացնել և յուղի մեջ շոգեխաշել բանջարեղենը:
• Ավելացնել հատիկեղենը, քերած պանիրն ու համեմունքը:
• Միջուկը սառչելուց հետո, բացել հացի խմորը, լցնել միջուկը, կողքերից հավաքել խմորը, փակել:
• Թխելուց առաջ վրան ջուր կամ ձու քսել, ցանել քունջիթ:

 

 
ԿԱՂԱՄԲԻ ՓԱԹՈՒՅԹ

ԿԱՂԱՄԲԻ  ՓԱԹՈՒՅԹ
     
40 րոպե   4 անձի   Վիեթնամական
Բաղադրություն
 

½ կգ կաղամբ
1 սոխ
ձեթ
սոյա - սոս
իմբիր
աղ

լավաշ 15 x15 կտրատված (կամ փեն կեքսի նկանակներ)
 
 
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա ավելացնել շերտված կաղամբը և համեմել:
• Լցոնել լավաշը և փաթաթել:
• Տապակել կամ մի քիչ ձեթոտելով եփել փռի մեջ:
• Մատուցելիս վրան լցնել սոյա – սոս:

 

 
ՏԱՊԱԿԱԾ ՍԵՆԴՎԻՉ

ՏԱՊԱԿԱԾ   ՍԵՆԴՎԻՉ
     
30 րոպե   6 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

12 կտոր հաց
1 պղպեղ
1 լոլիկ
100 գր պանիր
1 ճ. գ. կարագ
1 պճեղ սխտոր
ձեթ
կարմիր պղպեղ

բահար, անանուխ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Ճզմել սխտորը, խառնել կարագի և համեմունքի հետ:
• Քսել հացերի վրա, մեջը շարել շերտված պանիր, լոլիկ և պղպեղ:
• Փակել սենդվիչը երկրորդ հացով և մարմանդ կրակով եփել ձեթոտած տապակի մեջ, նախ մեկ, ապա երկրորդ կողմը:

 

 
ԼԱՀՄԱՃՃՈՒՆ ՓԻՑՑԱ

ԼԱՀՄԱՃՃՈՒՆ  ՓԻՑՑԱ
     
1 ժամ   6 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

հացի խմոր
300 գր աղացած միս
1 ճ. գ. յուղ
1 սոխ
1 պճեղ սխտոր
1 լոլիկ
1 պղպեղ
100 գր պանիր
կանաչի
7համեմունք
կարմիր և սև պղպեղ

ծիթրոն, աղ
Պատրաստություն
• Սոխարածի վրա եփել միսը:
• Մանրացնել բանջարեղենը, խառնել մսին, համեմել և լցնել խմորի վրա:
• Շաղ տալ քերած պանիրը և թխել:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԹՈՐԹԻԼԱ

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ  ԹՈՐԹԻԼԱ
     
30 րոպե   3 անձի   Սպանական
Բաղադրություն
 

2 կարտոֆիլ
1 սոխ
1 ճ. գ. յուղ
2 ձու
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխն ու կարտոֆիլը և տապակել: Թողնել սառչի:
• Հարել ձուն, խառնել իրարու, համեմել:
• Եփել փռի մեջ, մինչև ամրանալը:

 

 
ԲՐՆՁԻ ԳՆԴԱԿՆԵՐ

ԲՐՆՁԻ ԳՆԴԱԿՆԵՐ
     
1 ժամ   10 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

½  բ. բրինձ
½  բ. բակսիմատ
100 գր պանիր
1 սոխ
1 պճ. սխտոր
1 ձու
յուղ
կարմիր և սև պղպեղ
քրքում

խառը կանաչի
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել բրինձը, թողնել սառչի:
• Էլեկտրամեքենայի մեջ մանրացնել կանաչին, սոխն ու սխտորը, լցնել մնացյալ բաղադրիչները և խմորի վերածել:
• Մատները թրջելով վերցնել խմորից, կլորել և շարել փռի ափսեի մեջ:
• Թխել միջին ջերմաստիճանով մինչև թեթևակի կարմրիլը:

 

 
ՍՆԿՈՎ ՓԱՅ

ՍՆԿՈՎ ՓԱՅ
     
2-3 ժամ   10 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

խմորը
2 բ. ալյուր
1 բ. կաթ
2 թ. գ. թթխմոր
1 ճ. գ. շաքարավազ
աղ
միջուկը
300 գր սունկ
300 գր պանիր
1 ճ. գ. յուղ
1 սոխ
1 ձու
1 ճ. գ. կաթ
կարմիր և սև պղպեղ
ուրց

 քունջիթ
 
 
Պատրաստություն
• Շաղել խմորը, թողնել հանգչի:
• Մանրացնել սունկը և սոխարածի հետ տապակել: Համեմել:
• Բացել խմորը, կենտրոնում լցնել սունկը, վրան քերած պանիրը:
• Կողքի խմորը 2սմ հաստությամբ շերտել, որպեսզի ծածկելիս այն հյուսել:
• Վրան քսել կաթ+ձու խառնուրդը, շաղ տալ քունջիթը և թխել նախ բարձր, ապա ցածր ջերմաստիճանով:

 

 
ՍԻՍԵՌՈՎ ԿՈՂԻԿ

ՍԻՍԵՌՈՎ  ԿՈՂԻԿ
     
30 րոպե   4 անձի   Բերու
Բաղադրություն
 

1 բ. խաշած սիսեռ
1 սոխ
1 պճ. սխտոր
2 ճ.գ. ալյուր
2 ճ.գ. կաթ
2 ճ.գ. ձեթ
չորացրած կանաչի
քիմիոն, կարմիր և սև պղպեղ, աղ

ձեթ` տապակելու համար
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածը լցնել ճզմված սիսեռի վրա:
• Ավելացնել ալյուրը, կաթը, համեմել և շաղել:
• Պատրաստել կողիկներ և տապակել տաք ձեթի մեջ:

 

 
ՓԻՑՑԱԿԱՅՆԱ

ՓԻՑՑԱԿԱՅՆԱ
     
3 – 5 ժամ   8անձի   Իտալական
Բաղադրություն
 

խմորը
4 բ. ալյուր
2 թ. գ. թթխմոր
2 ճ. գ. շաքարավազ
2 ճ. գ. յուղ
ջուր
միջուկը
300 գր երշիկեղեն
300 գր պանիր
100 գր կաթնաշոռ
3 ձու
2 ճ. գ. յուղ
կանաչի
սև պղպեղ

ծիթրոն
 
 
 
 
Պատրաստություն
• Հունցել խմորը, ծածկել և թողնել հանգստանա և ուռչի նվազագույնը 2 – 3 ժամ:
• Տապակել մանրացված երշիկեղենը, հարել ձուն, ավելացնել կաթնաշոռը, մանրացված պանիրն ու կանաչին, երշիկեղենը. համեմել:
• Խմորը բաժանել երկու գնդի, բացել. առաջին նկանակը տեղադրել փռի ափսեի հատակին, լցնել միջուկը, երկրորդ շերտով ծածկել, վրան խմորով ձևավորել գարունը խորհրդանշող պատկեր, քսել հարած ձու կամ ջուր և թխել նախ՝ բարձր, ապա՝ մարմանդ կրակով 35 – 40 րոպե:

 

 
ՊԱՆՐՈՎ ԹԽՎԱՑՔ

ՊԱՆՐՈՎ  ԹԽՎԱՑՔ
     
1 ժամ   6անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

խմոր թիվ 1
200 գր պանիր
200 գր կաթնաշոռ
200 գր թթվասեր
2 ձու
չորացրած կանաչի կամ ուրց
7համեմունք

սև պղպեղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Շաղել խմորը և տարածել փռի ափսեում:
• Քերել պանիրը, խառնել ձուն, կաթնաշոռն ու թթվասերը և լցնել խմորի վրա:
• Ցանել համեմունք ու կանաչին և թխել 25 – 30 րոպե:

 

 
ԿՐԱՓԻ ՀԱՑԻԿՆԵՐ

ԿՐԱՓԻ  ՀԱՑԻԿՆԵՐ
     
40 րոպե   6անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

100 գր կրափ
1 բ. ալյուր
1 ձու
1 սոխ
1 պճ. սխտոր
1 ճ. գ. յուղ
1 ճ. գ. մայոնեզ
2 ճ. գ. սոյա – սոս
½ թ. գ. սոդա
կանաչի
քունջիթ

աղ
 
 
 
Պատրաստություն
• Էլեկտրական հարիչով մանրացնել կրափը, ավելացնել մնացյալ բաղադրիչները և հարել, մինչև խմորի վերածվի:
• Ձեռքերը ջրոտել, վերցնել խմորից մի գդալի չափով, կլորացնել, թաթախել քունջիթի մեջ և շարել փռի ափսեի մեջ:
• Թխել միջին ջերմաստիճանով` 15 րոպե:

 

 
ԼՑՈՆԱԾ ԶԱՄԲՅՈՒՂԻԿՆԵՐ

ԼՑՈՆԱԾ  ԶԱՄԲՅՈՒՂԻԿՆԵՐ
     
15 րոպե   6անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

խմորի զամբյուղիկներ
½ բ. ոլոռ
½ բ. եգիպտացորեն
50 գր պանիր
50 գր երշիկ
1 թթու վարունգ
1 խաշած կարտոֆիլ
1 ճ. գ. մայոնեզ
կանաչի
7 համեմեունք

աղ
 
Պատրաստություն
• Մանրացնել պանիրը, երշիկը, կարտոֆիլը, վարունգն ու կանաչին:
• Խառնել ոլոռն ու եգիպտացորենը:
• Համեմել և լցնել զամբյուղիկների մեջ:

 

 
ԱՂԻ ՁՈՂԻԿՆԵՐ

ԱՂԻ  ՁՈՂԻԿՆԵՐ
     
20 րոպե   6անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

շերտավոր խմոր
1 ձու
1 ճ. գ. կաթ
աղ
զարդարանքի համար
սև և սպիտակ քունջիթ
քերած պանիր
կարմիր պղպեղ

զաաթար
   
   
   
 
Պատրաստություն
• Բացել շերտավոր խմորը, վրան քսել ձու – կաթ – աղ խառնուրդը:
• Շերտել խմորը, յուրաքանչյուր կտոր թաթախել զարդարանքի համար նախատեսված որևէ բաղադրիչի մեջ և շարել փռի ափսեի մեջ:
• Թխել տաք փռի մեջ 10 – 12 րոպե:

 

 
ՓԱԹՈՒՅԹ

ՓԱԹՈՒՅԹ
     
20 րոպե   5անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

2 խաշած կարտոֆիլ
100 գր պանիր
100 գր երշիկ
1 սոխ
1 պճ. սխտոր
1 ձու
կարմիր և սև պղպեղ
ծիթրոն
քարի
ձեթ կամ յուղ

լավաշ  15 x 15 կտրատված
 
Պատրաստություն
• Մանրացնել բոլոր բաղադրիչները, խառնել:
• Միջուկը լցնել լավաշի մեջ, փաթաթել և շարել փռի ափսեի մեջ:
• Վրան քսել յուղ կամ ձեթ և կարմրացնել փռի մեջ:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԵՎ ԴԴՈՒՄՈՎՓԻՑՑԱ

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ  ԵՎ ԴԴՈՒՄՈՎ  ՓԻՑՑԱ
     
1 ժամ   5անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

խմորը
100 գր կարտոֆիլ
100 գր դդում
1 բ. ալյուր
1 ձու
1 ճ. գ. յուղ
1/2 թ. գ. սոդա
կարմիր և սև պղպեղ
քիմիոն
միջուկը
1 սոխ
1 լոլիկ
1 պղպեղ
100 գր պանիր

ծիթրոն
Պատրաստություն
• Խաշել և ճզմել կարտոֆիլն ու դդումը: Շաղել խմորը ավելացնելով մնացյալ նյութերը:
• Բացել խմորը, վրան շարել կլոր շերտված սոխը, լոլիկն ու պղպեղը. ցանել քերած պանիրն ու ծիթրոնը և թխել:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԹԱՐԹ
ՆՐԲԵՐՇԻԿՈՎ  ՊԱՏԱՌ
     
40 րոպե   4 անձի   Անգլիական
Բաղադրություն
 

հացի համեմված խմոր
4 կարտոֆիլ
200 գր պանիր
200 գր թթվասեր
1 ձու
կարմիր  պղպեղ
ծիթրոն
մշկընկույզ

աղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մինչ խմորը կթթվի (Համեմված խմոր), խաշել կարտոֆիլը այնպես, որ շերտելիս չփշրվի:
• Բացել խմորը. թթվասերը հարել ձվի հետ և տարածել խմորի վրա:
• Շարել շերտված կարտոֆիլը, վրան ցանել քերած պանիր, նաև համեմունքը և թխել տաք փռի մեջ:

 

 
ՆՐԲԵՐՇԻԿՈՎ ՊԱՏԱՌ
ՆՐԲԵՐՇԻԿՈՎ  ՊԱՏԱՌ
     
30 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

12 նրբերշիկ
շերտված խմոր
1 ձու

կարմիր և սև պղպեղ
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խորովածի փայտիկի վրա անցկացնել նրբերշիկը:
• Շերտված խմորը 2 սմ հաստությամբ կտրել և փաթաթել նրբերշիկի վրա:
• Վրան քսել ձու, համեմել. շարել այնպես, որ ափսեին չկպչեն խմորները և թխել տաք փռի մեջ:

 

 
ԴԴՄԻԿՈՎ ԹԱՑԱՆ
ԴԴՄԻԿՈՎ  ԹԱՑԱՆ
     
30 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

1/2 կգ դդմիկ
1/2 բ. քամած մածուն
2 ճ.գ. դահին
2 ճ. գ. ձեթ
լիմոնի հյութ
համեմի  և անանուխի թերթիկներ

համեմի սերմ և սխտորի փոշի
 
 
 
 
 
Պատրաստություն
• Շոգեխաշել մանրացված դդմիկը մի քիչ ձեթով:
• Սառչելուց հետո, էլեկտրական հարիչով ճզմել, ավելացնել մածունն ու դահինը, ապա մանրացված կանաչին, համեմել և մատուցել:

 

 
ԿԱՂԱՄԲՈՎ ԹԽՎԱՑՔ
ԿԱՂԱՄԲՈՎ  ԹԽՎԱՑՔ
     
40 րոպե   4 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

100 գր կաղամբ
50 գր պանիր
50 գր երշիկ
½ բ. բրինձ
1 բ. կաթ
1 բ. ալյուր
1 ձու
½  թ. գ. սոդա
1 սոխ
կանաչի
ձեթ

կարմիր և սև պղպեղ
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել բրինձը և թողնել սառչի:
• Մանրացնել կաղամբը, լցնել սոխարածի վրա և շոգեխաշել:
• Հարել կաթ, ձու, ալյուր և սոդա բաղադրիչները, խառնել բրինձը, կանաչին, քերած պանիրն ու երշիկը, համեմել և լցնել սոխարածի վրա, արագ  խառնել, ապա հարթեցնել և մարմանդ կրակով շարունակել եփել ևս 5 րոպե:

 

 
ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ՀԱՑ
ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ  ԵՎ ՊԱՆՐՈՎ  ՀԱՑ
     
2 ժամ   8 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

խմորը
3 բ. ալյուր
1 բ. կաթ
1 ձու
2 ճ.գ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
2 թ.գ. թթխմոր
միջուկը
200 գր դեղին պանիր
200 գր խոզապուխտ
1 ձու
1 ճ.գ. կաթ

սպիտակ և սև քունջիթ
 
 
 
Պատրաստություն
• Շաղել խմորը,  թողնել թթվի և ուռչի:
• Երբ արդեն պատրաստ է խմորը, բացել ½սմ հաստությամբ, վրան շարել բարակ շերտված պանիրն ու խոզապուխտը և խմորը փաթաթել ինքն իր վրա՝ գլանի ձևով:
• Հարել ձուն և կաթը, քսել խմորի վրա, շաղ տալ քունջիթը և թխել տաք փռի մեջ, մինչև երեսը կարմրի:

 

 
ՁՎԱԾԵՂ-ՓԱՅ
ՁՎԱԾԵՂ-ՓԱՅ
     
40 րոպե   4 անձի   Ամերիկյան
Բաղադրություն
 

1 շերտավոր խմոր
100 գր երշիկ
50 գր պանիր
3 ձու
1 ճ. գ. կաթ
կանաչ սոխ և կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Շերտավոր խմորի կեսը տարածել փռի ափսեի մեջ:
• Շարել շերտված երշիկը:
• Հարել 2 ձու, խառնել մանրացված կանաչին և սոխը , ավելացնել քերած պանիրը և խառնուրդը տարածել երշիկի վրա:
• Ծածկել խմորի երկրորդ կեսով և ամրացնել ծայրերը:
• Հարել ձուն` կաթով և քսել խմորի վրա, ապա` ցանել մի քիչ քերած պանիր և խմորը  ծակծկել պատառաքաղով:
• Եփել փռում, մինչև երեսը կարմրի:

 

 
ՀԱՎՈՎ ԾՐԱՐԻԿ
ՀԱՎՈՎ  ԾՐԱՐԻԿ
     
1 ժամ   6 անձի   Ֆրանսական
Բաղադրություն
 

1 շերտավոր խմոր
200 գր հավի խաշած կրծքամիս
1 բ. սունկ
½ բ. խաշած բրինձ
2 խաշած ձու
1 սոխ
1 լիմոն
1  ճ. գ. յուղ
50 գր պանիր
1 ձու
կանաչի
7 համեմունք

աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա լցնել մանրացված սունկը և եփել:
• Ավելացնել մանրացված ձուն և կանաչին, համեմել:
• Այս տապական տարածել խմորի մեջտեղում, վրան լցնել բրինձը, մանրացված հավի միսն ու քերած պանիրը:
• Խմորը փակել, վրան քսել ձու և թխել տաք փռում, մինչև երեսը կարմրի:

 

 
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ
ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ  ԿԱՐԿԱՆԴԱԿ
     
2 ժամ   20 հատ   Հեղինակային
Բաղադրություն
 

200 գր կաղամբ
1 գազար
1 պղպեղ
1 սոխ
1 բ. մանրացված սունկ
1 բ. եգիպտացորեն
1 ս.բ. ձեթ
կանաչի
7համեմունք, քարի
աղ
ձու` վրան քսելու

պատրաստել խմոր  N°5
 
 
 
 
 
Պատրաստություն
• Բարակ շերտել բոլոր բանջարեղենները և շոգեխաշել:
• Ավելացնել սունկն ու եգիպտացորենը, կանաչին, համեմել և թողնել սառչի:
• Պատրաստված խմորից վերցնել ընկույզի մեծությամբ մի կտոր, մատներով բացել, մի գդալ միջուկից դնել, ապա փակել խմորը:
• Վրան քսել ձու և թխել միջին ջերմաստիճանով փռում, մինչև որ երեսը կարմրի:

 

 
ՍԱՄՈՍԱ
ՍԱՄՈՍԱ
     
40 րոպե   6 անձի   Հնդկական
Բաղադրություն
 

½ կգ խաշած սունկ
2 սոխ
1 թ.գ. լիմոնի հյութ
1 թ.գ. քիմիոն
1 թ.գ. քարի փուտըր
1 թ.գ. համեմի սերմ
½ թ.գ. բահար
½ թ.գ. հիլ
½ թ.գ. իմբիր
¼  թ.գ. մեխակի փոշի
լավաշ

ձեթ
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սունկը, քերել սոխը և համեմել:
• Լավաշը շերտել երկարությամբ և 10 սմ լայնությամբ:
• Յուրաքանչյուր լավաշի ծայրին դնել մի գդալ միջուկից, ապա սկսել ծալլել եռանկյունաձև, ինքն իր վրա:
• Վրան քսել ձեթ և թխել փռի մեջ, մինչև կարմրի:
 
Սամոսա կարող էք պատրաստել նաև պանրով կամ խաշած կարփոֆիլով կամ խաշած մսով կամ հավով:
Փռի մեջ թխելու փոխարեն այն կարող էք տապակել տապակի մեջ:
 

 

 
ՍՊԱՆԱԽՈՎ ԹԽՎԱՑՔ
ՍՊԱՆԱԽՈՎ ԹԽՎԱՑՔ
     
50 րոպե
+ 1ժ խմորի թթվելը
  5 անձի   Իսպանական
Բաղադրություն
 

խմորը
1 - 1½ բ. ալյուր
½ բ. գոլ ջուր
2 ճ.գ. ձեթ
2 թ.գ. թթխմոր
2 թ.գ. ծիթրոն
կարմիր և սև պղպեղ
աղ
միջուկը
1 կապ սպանախ
1 լոլիկ
1 սոխ
1 պճեղ սխտոր
¼  բ. արևածաղկի սերմ
կարմիր և սև պղպեղ

աղ
Պատրաստություն
• Հունցել խմորը խառնելով բոլոր բաղադրիչները և թողնել,որ թթվի:
• Մանրացնել սպանախը, ճզմել սոխն ու սխտորը,համեմել:
• Երբ խմորն արդեն պատրաստ է, տարածել փռի ափսեի մեջ, վրան լցնել միջուկը, տեղադրել շերտված լոլիկը և ցանել արևածաղկի սերմը:
• Թխել փռի մեջ, մինչև խմորի կարմրելը:

 

 
ԼՈԲՈՎ ՊԱՏԱՌ
ԼՈԲՈՎ ՊԱՏԱՌ
     
30 րոպե   6 անձի   Շվեյցարական
Բաղադրություն
 

6 շերտ թոսթի հաց
6 միջին  լոլիկ
6 ձու
1 բ. խաշած լոբի
100 գր դեղին պանիր
1 ճ.գ. յուղ
1 ճ.գ. թթվասեր
1ճ.գ.պղպեղի մածուկ
1 ճ.գ. կաթնաշոռ
1 ճ.գ. ուրձ
կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Յուրաքանչյուր հացի շերտ կարմրացնել, դատարկել նաև լոլիկները:
• Մանրացնել կանաչին, խառնել լոբուն, ավելացնել համեմունքն ու մածուկը, նաև քերած պանիրը:Լցոնել լոլիկները:
• Ձուն հարել, ավելացնել թթվասերը, կաթնաշոռն ու ուրձը.ապա տաքացված յուղով ձվածեղ պատրաստել:
• Յուրաքանչյուր հացի շերտի վրա  լցնել ձվածեղ,մի լոլիկ, զարդարել հավելյալ պանրով և կանաչիով:

 

 
ԾԻԹՐՈՆՈՎ ՀԱՑ
ԾԻԹՐՈՆՈՎ ՀԱՑ
 
Բաղադրություն
 

հացի խմոր
1 ս.բ. զաաթեր (ծիթրոն)
1 ս.բ. ձեթ
1 մանրացված սոխ
1 մանրացված լոլիկ
սղտոր
աղ

 

 

ՏԱՐԲԵՐ ԽՄՈՐԵՂԵՆՆԵՐԻ ՄԻՋՈՒԿՆԵՐ ՀԱՑԻ ԽՄՈՐՈՎ

ՍՊԱՆԱԽՈՎ -Խաշած և ջուրը քամած սպանախին ավելացնել սոխարած, համեմել
աղտորով:
ԿԱՂԱՄԲՈՎ- Սոխարածի վրա ավելացնել շերտված կաղամբը, ապա լոլիկի մածուկ և
մանրացված կանաչի. համեմել սև պղպեղով:
ՈՍՊՈՎ- Խաշած ու ճզմած ոսպին ավելացնել սոխարած և մանրացված կանաչի.համեմել
բահարով:
ԲՐՆՁՈՎ-Խառնել խաշած բրինձն ու մի քիչ եիպտացորեն.ավելացնել սոխարածն ու
մանրացված կանաչին. համեմել կարմիր պղպեղով:
ՍՆԿՈՎ- Մանրացված սնկին ավելացնել սոխարածը, մանրացված կանաչին, խաշած և
ճզմած մի կարտոֆիլ.համեմել քիմիոնով:
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ- Խաշած ու ճզմած կարտոֆիլին ավելացնել սոխարած, պղպեղի մածուկ և
մանրացված կանաչի.համեմել 7համեմունքով:
ԼՈԲՈՎ- Խաշած ու ճզմած լոբուն ավելացնել սոխարածը, ճզմած մի պճեղ սխտոր և
մանրացված կանաչի. համեմել քարի փուտրով:

 

 
ԵՐՇԻԿԻ ՊԱՏԱՌ
ԵՐՇԻԿԻ ՊԱՏԱՌ
     
15 րոպե   5 անձի  

Ամերիկյան

Բաղադրություն
 

5 պատառի հացիկ
5 շերտ երշիկ
1 լոլիկ
1վարունգ
1 պղպեղ
1 սոխ
½  բ. շերտված ձիթապտուղ
1 ճ.գ. մայոնեզ
1 թ.գ. մանանեխ
կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
Պատրաստություն
• Մանրացնել բանջարեղենը, համեմել և խառնել մայոնեզ – մանանեխ թացանը:
• Յուրաքանչյուր պատառի հացիկի վրա տեղադրել մեկ շերտ երշիկ, ապա առատորեն լցնել աղցանից:
• Մատուցել կանաչու թերթիկներով:

 

 
ՄՈՄՈ
ՄՈՄՈ
     
20 րոպե   6 անձի  

Տիբեթական

Բաղադրություն
  խմորը

1 կգ ալյուր
1 բ. ջուր
1 ձու

աղ
միջուկը

200 գր աղացած միս
1 սոխ
կանաչի

խառը համեմունքներ
թացանը

½ բ. պղպեղի մածուկ
½ բ. ջուր
1 թ.գ. կարմիր և սև պղպեղ
1 թ.գ. խառը կանաչի
1 թ.գ. շաքարավազ
աղ

ձեթ տապակելու համար
 
Պատրաստություն
• Շաղել խմորը և վերածել ընկույզի մեծությամբ գունդերի:
• Պատրաստել միջուկը` մանրացնելով սոխը և խառնելով մսի հետ:
• Պատրաստել նաև թացանը խառնելով բաղադրիչները:
• Յուրաքանչյուր խմորագնդիկ բացել, դնել միջուկից, խմորի ծայրերը իրար միացնելով փակել,ապա տափակացնել. հետո, մի վերջույթը ինքն իր վրա ծալլել, այնպես որ կաթիլի նմանվի:
• Մոմոները խաշել կամ տապակել:
 
Միջուկը կարող էք պատրաստել նաև քերած պանրով,կամ խաշած ու ճզմված լոբով, կամ խաշած ու ճզմված կարտոֆիլով):

 

 
ԾՐԱՐԻԿ
ԾՐԱՐԻԿ
     
30 րոպե   3 անձի  

Հեղինակային

Բաղադրություն
  խմորը
1 բ. ալյուր
1 ½ բ. կաթ
3 ձու
1 ճ.գ. ձեթ
մի քիչ աղ
միջուկը
100 գր պանիր
1 բ. սև ձիթապտուղ
1 սոխ
1 պղպեղ
1 թ.գ. ծիթրոն
 
 
 
Պատրաստություն
• Միջուկի բաղադրիչները մանրացնել և խառնել:
• Խմորից քիչ քանակությամբ լցնել չկպչող տապակի մեջ. այն տարածվում է և արագ եփվում:
• Լոշիկի շերտերը սառչելուց հետո, միջուկից լցնել կենտրոնում, ապա հավաքել ծրարի նման, կապել մետաղաթղթյա (ֆոլգա) երիզներով և եփել փռի մեջ 10 րոպե:
 
Միջուկը ընտրել ըստ նախասիրության. էականն այն է, որ այն պարունակի պանիր և շուտ եփվող լինի.մսեղենի պարագային նախապես եփել:

 

 
ԿԱՆԱՉ ՊԱՆՐՈՎ
ԿԱՆԱՉ ՊԱՆՐՈՎ
     
10 րոպե   5 անձի   Ֆրանսիական
Բաղադրություն
  2 բազուկ
10 թոսթ հաց կամ աղի թխվածքաբլիթ
50 գր կանաչ պանիր
2 տանձ
10 ընկույզ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Թխվածքաբլիթի վրա տեղադրել մի շերտ պանիր. զարդարել բարակ շերտված տանձով և ընկույզով:
 
Այն հրաշալի համադրություն է. մատուցել գինու կամ գարեջրի հետ:

 

 
ԷՔԼԵՐԻ ՀԱՑՈՎ
ԷՔԼԵՐԻ ՀԱՑՈՎ
     
30 րոպե   25-30 հատ   Հեղինակային
Բաղադրություն
 

1 բ. ջուր
½ բ. յուղ
1 բ. ալյուր

4 ձու
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Եռացնել ջուրը յուղի հետ միասին:
• Ավելացնել ալյուրը անընդհատ խառնելով:
• Կրակն անջատել և ձուն մեկ-մեկ ավելացնել և արագ հարել:
• Փոքր չափերով լցնել փռի ափսեի մեջ և թխել բարձր ջերմաստիճանով:
• Ըստ ցանկության պատրաստել միջուկը և լցնել ու զարդարել:

 

 
ՁԻԹԱՊՏՂՈՎ ԹԽՎԱՑՔ
ՁԻԹԱՊՏՂՈՎ  ԹԽՎԱՑՔ
     
1 ժամ   6 անձի   Հեղինակային
Բաղադրություն
  2 սոխ
½ բ. ձեթ
1 ½ բ. ձիթապտուղ
1 բ. կաթ
4 բ. ալյուր
1 թ.գ. սոդա
1 ճ.գ. անանուխ
աղ
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխը և ձեթի մեջ տապակել:
• Ավելացնել մանրացված ձիթապտուղը, շարունակել եփել ևս 5 րոպե:
• Խառնել ալյուրը, անանուխն ու սոդան: Ավելացնել ձիթապտուղը, շաղել կաթով:
• 1 ժամ հանգստանալուց հետո, խմորը վերածել գնդիկների և թխել:

 

 
ԿԱԹՆԱՇՈՌԸ` ՁԻԹԱՊՏՂՈՎ
ԿԱԹՆԱՇՈՌԸ` ՁԻԹԱՊՏՂՈՎ
     
30 րոպե1 ժամ   5 անձի   Հեղինակային
Բաղադրություն
  200 գր կաթնաշոռ
1 պճ. սխտոր
1 կապ սամիթ
1 տուփ կուտը հանած սև ձիթապտուղ
կարմիր կծու պղպեղ
բահար
աղ
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Ճզմված սխտորը խառնել կաթնաշոռին, համեմել, ապա վերածել գնդիկների:
• Մանրացնել սամիթը:
• Յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրել մի ձիթապտուղ, կլորացնել, թաթախել սամիտի մեջ, վրան խրել մի փայտիկ և մատուցել:

 

 
ՍԱԱՓԼԻ
ՍԱԱՓԼԻ
     
50 րոպե   6 անձի   Իտալական
Բաղադրություն
  200 գր դեղին պանիր
1 ճ.գ. յուղ
1 սոխ
1 բ. բրինձ
1 ½ բ. ջուր
2 ձու
½ բ. սպիտակ գինի
1 բ. փոշի պաքսիմատ
7համեմունք
ձեթ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Սոխը մանրացնել և յուղով տապակել. ավելացնել բրինձը, ապա գինին:
• Երբ գինին ներծծվի, ավելացնել եռացած ջուրը և մարմանդ կրակով բրինձը խաշել: Թողնել, որ սառչի:
• Խորանարդիկներով կտրատել պանիրը:
• Բրնձին խառնել պաքսիմատի կեսը, ձուն, համեմունքը և շաղել:
• Խմորը վերածել գնդիկների.յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրել մի կտոր պանիր, կլորացնել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել տաք ձեթ մեջ:

 

 
ՊԱՆՐԻ ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏԱՌ
ՊԱՆՐԻ ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏԱՌ
     
30 րոպե   5 անձի   Շվեյցարական
Բաղադրություն
  10 շերտված հաց
½ բ. սպիտակ գինի
2 թ.գ. մանանեխ
100 գր դեղին պանիր
2 լոլիկ
1 սոխ
անանուխի կամ ծոթրինի թերթիկներ
սև պղպեղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Յուրաքանչյուր հացի շերտի վրա ցողել գինի, ապա քսել մանանեխ, վրան տեղադրել մի շերտ պանիր, զարդարել լոլիկով և սոխով:
• Թխել փռի մեջ, մինչև պանրի հալչելը: Մատուցել կանաչու թերթիկներով:

 

 
ՍՆԿՈՎ ԲՐՈՒՍՉԵԹԹԱ
ՍՆԿՈՎ ԲՐՈՒՍՉԵԹԹԱ
     
15 րոպե   5 անձի   Իտալական
Բաղադրություն
  10 շերտված հաց
5 սունկ
1 ճ.գ. յուղ կամ ձեթ
100 գր դեղին պանիր
ուրց
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Հացի շերտերը կարմրացնել փռի մեջ կամ թոսթի հատուկ մեքենայով:
• Սունկը շերտել և տապակել:
• Յուրաքանչյուր հացի վրա տեղադրել երկու կտոր տաք սունկ, մի շերտ պանիր, վրան ցանել ուրց և մատուցել:
 
Խմոր 1 - ՓԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. մածուն
1 ճ.գ. յուղ
1 ս.բ. ձեթ
1 թ.գ. սոդա
2 – 3 բ. ալյուր
աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:

   
  Խմոր 2 - ՓԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. կաթ
1 ճ.գ. յուղ
1 ս.բ. ձեթ
2 թ.գ. թթխմոր
3 – 3½ բ. ալյուր աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:

 
   
Խմոր 3 - ՏԱՊԱԿՎՈՂ ԹԽՎԱՑՔԻ ՀԱՄԱՐ
¼ բ. ձեթ
¾ բ. գոլ ջուր
2 ճ.գ. քացախ
1 թ.գ. սոդա
1 թ.գ. աղ ալյուր
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու: Նախատեսված է տապակվող պանրով թխվացքի համար, որն անպայման սառեցվում է:

 
   
Խմոր 4 - ՈԼՈՐՎԱԾ ԹԽՎԱՑՔԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. գոլ կաթ
2 ճ.գ. յուղ
2 թ.գ. շաքարավազ
2 թ.գ. թթխմոր
3 – 3½  բ. ալյուր աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:

 
   
Խմոր 5 - ԲԱՐԱԿ ԵՎ ԽՐԹԽՐԹԱՆ ՀԱՑ
1 - 1½ բ. ալյուր
½ բ. գոլ ջուր
2 ճ.գ. ձեթ
2 թ.գ. թթխմոր
2 թ.գ. ծիթրոն
կարմիր և սև պղպեղ աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:

 
   
Խմոր 6 - ՔՐԵՓԻ ՀԱՄԱՐ
1½ բ. կաթ
1 ձու
1 բ. ալյուր
1 ճ.գ. յուղ
1 ճ.գ շաքարավազ
½  թ.գ. սոդա աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:

 
   
Խմոր 7 - ԾՐԱՐԻԿԻ ՀԱՄԱՐ
1 բ. ալյուր
1½ բ. կաթ
3 ձու
1 ճ.գ. ձեթ
½  թ.գ. սոդա
կարմիր և սև պղպեղ աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով միայն մեկ կողմը:

 
   
Խմոր 8 - Pen-cakes-Ի ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. կաթ
1 բ. ալյուր
1 ճ.գ. կարագ
1 թ.գ. շաքարավազ
½  թ.գ. սոդա աղ
Հարել բաղադրիչները և պատրաստել ջրիկ խմոր. կարագը հալեցնել չկպչող տապակի մեջ, ապա լցնել խմորի վրա և շարունակել հարել. թաշկինակով սրբել տապակի հատակը, ապա լցնել խմորից մի սուրճի բաժակի չափով և պատրաստել հացիկներ ½ սմ հաստությամբ. եփել նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:

 
   
Խմոր 9 - ՏՈՐՏԻԼԱՍԻ ՀԱՑԻԿՆԵՐ
1 բ. ալյուր
½ բ. եգիպտացորենի ալյուր
1 ձու
1 բ. ջուր
2 ճ.գ. յուղ ձեթ
½  թ.գ. սոդա
կարմիր և սև պղպեղ աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:

 
   
Խմոր 10 - ՄՈՄՈՅԻ ՀԱՄԱՐ
1 կգ ալյուր
1 բ. ջուր
1 ձու 1 թ.գ. աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:

 
   
Խմոր 11 - ԷՆՉԻԼԱՏԱՍԻ ՀԱՄԱՐ
1 բ. ալյուր
1 բ. սպիտակաձավար
1 բ. ջուր 1 թ.գ. աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:

 
 
Խմոր 12 - ՀԱՄԵՄՎԱԾ ԽՄՈՐ

1 բ. ջուր
1 ճ. գ. ձեթ
1 ճ. գ. քացախ
1 ճ. գ. կարմիր  և սև պղպեղ
1 ճ. գ. ծիթրոն կամ անանուխ
2 թ. գ. թթխմոր

ալյուր

 
       
Էջի սկիզբ