ՓԼԱՎ


Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հետաքրքրվում էք հայկական խոհանոցով, ինչն առաջնորդեց Ձեզ այցելել այս էջը: Կցանկանայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մի պահ մտորեր, թէ «Հայկական խոհանոց» ասելով ի՞նչ ենք հասկանում կամ պատկերացնում: Եվ արդյոք ինչու՞ հեռու ենք հայկական ավանդույթների իմացությունից, հետևաբար, նաև ավանդական խոհանոցի հարուստ և այլազան բարիքների ճանաչումից. մտածենք միասին, թէ ինչպես է հնարավոր սովորեցնել և հրապուրել երիտասարդ տանտիկնոջը, որպեսզի հայկական ավանդություններն ու խոհանոցը գոյատևեն մեր ընտանիքներում:
Երբևէ մտածե՞լ էք այն մասին, որ խոհանոցը սոսկ սնվելու կամ կշտանալու միջոց չէ. խոհանոցը ժողովրդի պատմության ու մշակույթի մի թևն է, նրա աշխարհայացքի մեկնաբանը, նրա մտածելակերպի արտահայտությունը. ժամանակն է, որ մենք ևս բծախնդիր լինենք արժևորելու հայկական արժեքները, այդ թվում և աշխատենք ավանդական խոհանոցի վերհանման և տարածման ուղղությամբ: Այսօր ամբողջ աշխարհում անցյալի արժեքների վերագնահատման մեծ տրամադրվածություն կա: Կորսված արժեքների այս դարում մարդկությունը ձգտում է ծանոթանալու իր օրրանին, որի մի կարևոր օղակն է խոհանոցը:

Հիշենք, որ մենք դարավոր պատմություն ունեցող հին ժողովուրդ ենք, հետևաբար նաև կրողն ենք մի մեծ մշակույթի: Պատմական Հայաստանի աշխարհագրական տարածքը (արևմտյան և արևելյան Հայաստանները, Պարսկահայաստանը, Վրաստանի հայկական շրջանները, ամբողջ Արցախը և վերջապես հարուստ Կիլիկիան), իր այլազան բնությամբ, նպաստել է հայկական տոհմիկ խոհանոցի զարգացման ու հարստացման. մեր ճակատագրի պատճառով միշտ ցիրուցան ենք եղել և նոր միջավայրում ստեղծել ենք նոր խոհանոց հենվելով նախկինի և համադրելով նոր տեղամասի խոհանոցը` մերինին: Ստեղծագործ միտքը չքավորության պայմաններում այնպիսի հրաշալի կերակրատեսակներ է հորինել, համադրելով օգտակարն ու համեղը:
Իմ համեստ նպատակն է հավաքել տոհմիկ ճաշերի բաղադրատոմսեր և ներկայացնել դրանք հանրությանը , հավատալով, որ այդպիսով դրանք կփրկվեն մոռացությունից: Գոհունակություն պիտի զգամ, իմանալով, որ դուք կփորձեք կամ ձեր առօրյայի մաս կկազմեն դրանք. ուրախ կլինեմ ստանալով Ձեր արձագանքներն ու նամակները, ինչպես նաև կողջունեմ Ձեր կողմից ուղարկված տոհմական բաղադրատոմսերը, որոնք կարող են հրապարակվել Ձեր անունով. միակ խնդրանքս է, որ դրանք ներկայացնեք իրենց սկզբնական պարզության մեջ, առանց «անհատական» ստեղծագործությունների: Նախապես շնորհակալություն եմ հայտնում և մաղթում, որ ավանդական բաղադրատոմսերով հայկական ավանդական համ և բույր շնորհեք ձեր օջախներին:

ԱՊՈՒՐ


ՀԱՑԱՏԵՍԱԿՆԵՐ


ՃԱՇ


ԿՈԼՈԼԱԿ
Էջի սկիզբ