 |
|
 |
|
 |
| |
 |
ԱՅՐՈՒՈՂ ԿԱԿԱՉՆԵՐՈՒ ՌԻԹՄԸ (սպառված)

‹‹Այրուող Կակաչներու Ռիթմը›› տպվել է Երևանում, 1994թ.-ին: Իմ առաջին բանաստեղծական գիրքն է, որտեղ ամփոփված է մինչև 1994թ.-ի գրված բանաստեղծություններ. արևմտահայերենով է և մեսրոպյան ուղղագրությամբ:
|
|
|
 |
ԱՆՁՆԱԳԻՐ (սպառված)

‹‹Անձնագիր››-ն իմ երկրորդ բանաստեղծական գիրքն է, հրատարակվել է Երևանում, 2004թ.-ին: ‹‹Անձնագիր››-ի գինեձօնը կատարել եմ իմ նախնիների ծննդավայր` Մուսալեռում, ինչը սրտառուչ հիշատակ է ինձ համար:
|
|
|
 |
|
 |
|
|
| |
 |
ԱՇԽԱՐՀԸ ՁԵՐ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ 1 (սպառված)

‹‹Աշխարհը` Ձեր խոհանոցում 1›› խոհագիրքը` իմ առաջին խոհանոցային գիրքն է: Այն հրատարակել եմ 2005թ.-ին Երևանում: Հեղինակային հրատարակություն է, որտեղ ամփոփված բոլոր բաղադրատոմսերն էլ փորձարկված, նկարահանված և լուսանկարված են իմ կողմից:
Այն սիրով և բծախնդրությամբ եմ պատրաստել և ուրախ եմ, որ ընթերցողն այն գնահատել է:
|
|
|
 |
ԱՇԽԱՐՀԸ ՁԵՐ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ 2 (սպառված)

‹‹Աշխարհը` Ձեր խոհանո-
ցում 2›› խոհագիրքը հրատարակել եմ 2007թ.-ին, Երևանում: Այն ներկայացնում է պահքի շրջանի ուտեստներ, այն համեստ համոզմամբ, որ կխթանի ընթերցողին կատարելու քառասնօրյա պահեցողություն: Ինքս լինելով բուսակեր (vegeterian) և զգալով դրա անհրաժեշտությունը, խրախուսում եմ բոլորին առողջ սնվելու: |
|
|
 |
|
 |
|
|
| |
 |
ԱՇԽԱՐՀԸ ՁԵՐ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ 3

‹‹Աշխարհը` Ձեր խոհանոցում 3›› խոհագրքում ընդգրկված է աղցանների 140 բաղադրատոմս. այնտեղ կգտնեք ձեզ հետաքրքրող պարզ ու մատչելի, հանրաճանաչ ու սիրված, յուրահատուկ և համեղ, ավանդական և նորաստեղծ, տոնական և ամենօրյա աղցաններ: Գրքում տեղադրել եմ տարիների ընթացքին հեռուստահաղորդումների ժամանակ ներկայացված հարյուրավոր բաղադրատոմսերից ամենահաջողվածները: Կազմել եմ նաև առարկայական ցանկ, արագ կողմնորոշվելու համար: Գիրքը պիտի հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են ու գնահատում աղցաններ պատրաստելու, մատուցելու և ճաշակելու արվեստը: |
|
|
 |
ՀԵՐԵԱՆ

‹‹Հերեան›› գիրքը Լիբանահայ վաղամեռիկ բանաստեղծ և մտավորական Պետրոս Հերկելյանին է նվիրված ‹‹Նոր Գրականություն›› շարժման անդամների կողմից: Արդարև Պ. Հերկելյանը այն հազվագյուտ արվեստագետներից էր, որն գնահատեց և խթանեց երիտասարդական այս շարժումը: ‹‹Հերեան›› գիրքը խմբակային հրատարակություն է: Հրատարակվել է Բեյրութում, 1987թ.-ին:Գրքում ներկայացրել եմ Հերյանին նվիրված իմ բանաստեղծություններից մի քանիսը:
|
|
|
 |
|
 |
|
|
| |
|
|
| |
 |
ՍԷՐ

‹‹Սէր›› գիրքը խմբակային հրատարակություն է: Լույս է տեսել Բեյրութում, 1988թ.-ին: 1980-ական թթ.-ին Բեյրութում ստեղծվեց գրական մի հոսանք ‹‹Նոր Գրականություն›› անվամբ, որն հետաքային ձևավորվեց որպես շարժում: Խմբակի հիմնադիրներն էին Հրազդան- Միհր- Սևակ: Երիտասարդական այս շարժման է նվիրված համալսարանի ավարտական իմ աշխատանքը և հույս ունեմ մի օր այն հրատարակել, որպես առանձին աշխատանք: ‹‹Սէր›› գրքին մասնակցել եմ պատանեկան իմ բանաստեղծություններով:
|
|
|
 |
ՀԱՏԸՆՏԻՐ

Պետրոս Հերյանի ‹‹Հատընտիր››-ն իմ խմբագրած առաջին գիրքն է:
Պ. Հերկելյանը եղել է իմ առաջին սերը. նրա մահը իմ կյանքի առաջին հարվածն էր. նրա շիրիմի մոտ խոստացա, որ կհավաքեմ և կհրատարակեմ նրա անտիպները, դրանով իսկ հավերժացնելու մեր սերը: 2004թ.-ին, նրա ծննդյան 50-ամյակի առիթով, Երևանում հրատարակեցի նրա ‹‹Հատընտիր››-ը:
|
|
|