ՄԱԽՈԽԱՊՈՒՐ
ՄԱԽՈԽԱՊՈՒՐ
     
35 րոպե   4 անձի   Նոր Ջուղա
Բաղադրություն
 

½  բ. ձավար
1 պղպեղ
1 գազար
1 սոխ
1 պճեղ սխտոր
քացախ
կանաչի
դաղձ
կարմիր և սև պղպեղ

աղ
   
 
Պատրաստություն
•  Խաշել ձավարը. ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելիս լցնել մանրացված կանաչին և քացախը:

 

 
ՓԻՓԵՐԹՈՎ ԱՊՈՒՐ
ՓԻՓԵՐԹՈՎ ԱՊՈՒՐ
     
20 րոպե   4 անձի   Լոռի
Բաղադրություն
 

1 կապ փիփերթ

1 կարտոֆիլ

1 սոխ

1 կանաչ սխտոր

1 ճ.գ. յուղ կամ ձեթ

1 ձու

կարմիր և սև պղպեղ

աղ

   
   
   
   
 
Պատրաստություն
•  Սոխարածի վրա ավելացնել մանրացված կարտոֆիլը, ջուրն ու համեմունքը և եփել: Լցնել մանրացված փիփերթը, ճզմված սխտորը, քիչ անց ձուն հարել և լցնել ապուրի վրա, մի եփ բերել և կրակն անջատել:

 

 
ՔԱԼԱՃՈՇ
ՔԱԼԱՃՈՇ
     
4 – 5 ժամ   10 անձի   Ակն
Բաղադրություն
 

1 լ մածուն
1 ձու
1 ճ. գ. ալյուր
2 սոխ
2 ճ. գ. յուղ
½ բ. ընկույզ
ուրձ կամ անանուխ

լավաշ
   
   
   
   
 
Պատրաստություն
• Մածունը, ձուն և ալյուրը խառնել և եռացնել:
• Սոխարածին ավելացնել մանրացված ընկույզն ու ուրձը:
• Միացնել իրարու, շարունակել եռացնել մի քանի րոպե:
• Մատուցել չոր լավաշով:

 

 
ՀԱՎԿԻԹՋՈՒՐ
ՀԱՎԿԻԹՋՈՒՐ
     
5 րոպե   2 անձի   Արաբկիր
Բաղադրություն
 

1 լ ջուր
1 կապ  սպանախ
1 ձու

կարմիր և սև պղպեղ
   
   
   
   
   
   
 
Պատրաստություն
• Եռացող ջրին ավելացնել աղն ու մանրացված սպանախը, համեմել:
• Հարել ձուն և ծորեցնել ապուրի վրա:
• Մատուցել չոր հացի վրա լցնելով ապուրը:

 

 
ԹԹՎԱՊՈՒՐ
ԹԹՎԱՊՈՒՐ
     
1 ժամ   6 անձի   Մարաշ
Բաղադրություն
 

1 բ. կարմիր ոսպ
1/3  բ. ձավար
1/3  բ. սիսեռ
1 կապ բազուկի տերև
1 լիմոն
2 պճեղ սխտոր
1 ճ. գ. յուղ կամ ձեթ
կարմիր պղպեղ

անանուխ, աղ
   
   
   
   
 
Պատրաստություն
• Խաշել հատիկեղենը:
• Ավելացնել մանրացված բանջարը:
• Յուղի մեջ տաքացնել սխտորը, համեմել և լցնել ապուրի վրա:
• Կրակն անջատելուց առաջ լցնել լիմոնի հյութն ու անանուխը:

 

 
ԾԵԾԱԾՈՎ ԱՊՈՒՐ
ԾԵԾԱԾՈՎ  ԱՊՈՒՐ
   
1 ½ ժամ   6 անձի
Բաղադրություն
 

1 բ. ձավար
1 բ. սիսեռ
2 ճ. գ. լոլիկի մածուկ
2 ճ. գ. յուղ
1 լիմոն
1 սոխ
2 պճ. սխտոր
կարմիր և սև պղպեղ

անանուխ
   
   
   
   
 
Պատրաստություն
• Նախընտրաբար նախորդ օրվանից թրջել արմտիքը:
• Խաշել արմտիքը, ավելացնել սոխարածն ու լոլիկի մածուկը. համեմել:
• Կրակն անջատելուց առաջ լցնել լիմոնի հյութը, սխտորն ու անանուխը:

 

 
ՀԸՌԱԾԱԾ
ՀԸՌԱԾԱԾ
     
20 րոպե   3 անձի   Արցախ
Բաղադրություն
 

1 լ մածուն
1 ձու
1 ս.բ. բրինձ

1 կապ կանաչի (անանուխ, սամիթ, համեմ)
   
   
   
 
 
 
 
Պատրաստություն
• Մածունը հարել ձվով և եփել մարմանդ կրակով:
• Երբ սկսի եռալ ավելացնել բրինձը և 1 – 2 բ. ջուր:
• Բրինձը խաշելուց հետո ավելացնել մանրացված կանաչին և կրակն անջատել:

 

 
ՊԱՂ ԱՊՈՒՐ
ՊԱՂ  ԱՊՈՒՐ
     
1 ժամ   5 անձի   Սասուն
Բաղադրություն
 

1 բ. ձավար
1/2 լ մածուն
անանուխ

աղ
   
   
   
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշած և սառչած ձավարի վրա, ավելացնել մածունն ու անանուխը:
• Մատուցել սառույցով:

 

 
ԼՈԲԵՍՊԱՍ
ԼՈԲԵՍՊԱՍ
     
1 ժամ   4 անձի   Արցախյան
Բաղադրություն
 

1 բ. լոբի
1 սոխ
½ բ. ընկույզ
1 բ. չրեր (սալորի, ծիրանի, խնձորի)
համեմ
սև պղպեղ

աղ
   
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել, ապա հանել ջրից և ճզմել լոբին:
• Իր ջուրը նորից լցնել վրան, ավելացնել մանրացված սոխն ու չրերը և շարունակել եփել:
• Համեմել, վրան շաղ տալ կանաչին և մատուցել:

 

 
ՍՊԱՆԱԽՈՎ ՍՊԱՍ
ՍՊԱՆԱԽՈՎ  ՍՊԱՍ
     
45 րոպե   6 անձի   Նոր Ջուղա
Բաղադրություն
 

1/2 կգ խնջլոզ և սպանախ
2 սոխ
2 ճ.գ. յուղ
1/2 բ. կորկոտ
1 լ մածուն
1 ձու

1 ճ.գ. ալյուր
   
 
 
 
 
 
Պատրաստություն
• Չորաթանի փոխարեն, եփել մածունը ձվով և ալրով:
• Մանրացնել կանաչին և խաշել:
• Ավելացնել կորկոտը, ապա եփած մածունը:
• Խառնել սոխարածը, եփել ևս մի քանի րոպե:

 

 
ԲԱՆՋԱՐՈՎ ՍՊԱՍ
ԲԱՆՋԱՐՈՎ  ՍՊԱՍ
   
40 րոպե   6 անձի
Բաղադրություն
 

1 լ մածուն
1 ձու
½ կգ բանջար
½  բ. կորկոտ
1 սոխ
2 ճ.գ. յուղ

կանաչի
   
 
 
 
 
 
Պատրաստություն
  • Հարել մածունը` ձվով և եռացնել. ավելացնել ջուր և շարունակել եփել:
  • Մանրացնել կանաչին  ու սոխը և կորկոտի հետ լցնել սպասի վրա:
  • Կրակն անջատելուց 5 րոպե առաջ լցնել յուղը:
  •  

     
    ՄԱՍՐԱՊՈՒՐ
    ՄԱՍՐԱՊՈՒՐ
         
    1 ժամ(+ 1 օր )   6 անձի   Եղեգնաձոր
    Բաղադրություն
     

    ½ կգ մասուր
    3 լ ջուր
    1 բ. խոշոր կորկոտ
    1 բ. ծիրանաչիր
    2 սոխ
    2 ճ.գ. ալյուր
    ½ բ. շաքարավազ
    ½ լավաշ
    դաղձ

    աղ
       
     
     
     
     
    Պատրաստություն
  • Նախորդ օրվանից խաշել և թրմել մասուրը: Քամել և հյութը եռացնել:
    • Ավելացնել կորկոտը, մանրացված սոխն ու ծիրանաչիրը:
  • Ջրով բացել ալյուրը և լցնել ճաշի վրա. ավելացնել դաղձը, շաքարավազն ու լավաշը: Շարունակել եփել ևս 15 րոպե:
  •  

     
    ԿԱՐՄԻՐ ՈՍՊՈՎ
    ԿԱՐՄԻՐ ՈՍՊՈՎ
       
    1 ժամ   5 անձի
    Բաղադրություն
     

    2 բ. կարմիր ոսպ
    1 բ. ձավար կամ բրինձ
    2  սոխ
    2  դափնետերև
    2  ճ.գ. ձիթապտղի ձեթ կամ յուղ
    քիմիոն
    կարմիր պղպեղ

    աղ
       
       
       
       
       
     
    Պատրաստություն
    • Մանրացնել սոխը, ավելացնել ոսպը, ձավարը ու դափնետերևը և խաշել առատ ջրի մեջ:
    • Տաքացնել ձեթը, ավելացնել կարմիր պղպեղը և լցնել ապուրի վար:
    • Մատուցելու վրան  ցանելով  քիմիոն: սխտորը և ձեթի հետ միասին լցնել ապուրի վրա: Շարունակել եռացնել ևս 5 րոպե:

     

     
    ԹԹՎՈՎ ԱՊՈՒՐ
    ԹԹՎՈՎ  ԱՊՈՒՐ
         
    40 րոպե   4 անձի   Լոռի
    Բաղադրություն
     

    1 բ. խաշած լոբի
    2 կարտոֆիլ
    2 սոխ
    200 գր կաղամբի թթու
    2 ճ.գ. ձեթ կամ յուղ
    չորացած կանաչի
    կարմիր և սև պղպեղ

    աղ
     
     
     
     
     
    Պատրաստություն
    • Սոխարածի վրա ավելացնել համեմունքները, ապա մանրացված կարտոֆիլը և լոբին. լցնել առատ ջուր ( կամ լոբաջուր) և եփել:
    • Մանրացնել թթուն և լցնել եփվող ճաշի վրա: Վերջում ավելացնել կանաչին:

     

     
    ԴԴՈՒՄՈՎ ԲՈՒՐԱՆԱ
    ԴԴՈՒՄՈՎ  ԲՈՒՐԱՆԱ
         
    30 րոպե   5 անձի   Մուսալեռ
    Բաղադրություն
     

    ½ կգ դդում
    ½ բ. խաշած  սիսեռ
    ½ բ. խաշած ոսպ
    2 սոխ
    1 պճ. սխտոր
    2 ճ.գ. ձիթայուղ
    2 ճ.գ. լոլիկի մածուկ
    1 լիմոնի հյութ
    կարմիր և սև պղպեղ
    անանուխ

    աղ
     
     
     
    Պատրաստություն
    • Սոխարածի վրա ավելացնել մանրացված դդումը, ապա ջրախառն մածուկը:
    • Երբ սկսի փափկել դդումը, ավելացնել  ոսպն ու սիսեռը և եփել:
    • Համեմել, լցնել լիմոնի հյութն ու սխտորը և կրակն անջատել:

     

     
    ԿՃԱԽԱՇ
    Կճախաշ
       
    2 ժամ   6 անձի
    Բաղադրություն
     

    1 բ. խոշոր կորկոտ
    ½ բ. եգիպտացորեն
    ½ բ. լոբի
    ½ բ. սիսեռ
    2 սոխ
    1 ս.բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)
    չորացրած կանաչի
    սև պղպեղ
    աղ

     
     
     
     
     
    Պատրաստություն
    • Խաշել լոբին, սիսեռն ու եգիպտացորենը. ավելացնել կորկոտը:
    • Մանրացնել սոխը, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա:
    • Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա:

     

     
    ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՊՈՒՐ
    ԱՎԵԼՈՒԿՈՎ ԱՊՈՒՐ
         
    45 րոպե   6 անձի   Հայկական
    Բաղադրություն
     

    ½  կ. ավելուկ
    1 բ. խոշոր կորկոտ
    2 կարտոֆիլ
    2 սոխ
    2 ճ.գ. պղպեղի մածուկ
    1 ս.բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)
    ½ բ. թթու սալորաչիր
    2 պճ. սխտոր
    սև պղպեղ

    աղ
     
     
     
     
    Պատրաստություն
    • Խաշել կտրտած ավելուկը:
    • Ավելացնելկորկոտը, մածուկը, մանրացված     կանաչին և սալորաչիրը:
    • Երբ արդեն պատրաստ է ապուրը, ճզմել սխտորը և յուղի հետ միասին լցնել ապուրի վրա: Շարունակել եռացնել ևս 5 րոպե:

     

     
    ԲՈՐԱՆԻ
    ԲՈՐԱՆԻ
         
    50 րոպե   6 անձի   Ջուղա
    Բաղադրություն
     

    2  լ մածուն
    1 ձու
    2 ճ.գ. ալյուր
    ½ կգ բազուկի տերև
    ½ բազուկ
    2 սոխ
    2 կանաչ սխտոր
    2 ճ.գ. յուղ

    աղ
     
     
     
     
     
    Պատրաստություն
    • Մածունը հարել ձվով և ալյուրով, ապա եռացնել:
    • Բազուկը մանրացնել, ապա խաշել:
    • Յուղի մեջ տապակել մանրացված սոխը, սխտորն ու բազուկի տերևը:
    • Ավելացնել բազուկը, ապա եփած մածունը` ջրով բացված, մի քիչ եռացնել և մատուցել:

     

     
    ՓԸԹ - ՓԸԹ
    (ԸՆԿՈՒՅԶՈՎ ԱՊՈՒՐ)
    ԸՆԿՈՒՅԶՈՎ ԱՊՈՒՐ
         
    1 ժամ   6 անձի   Հայկական
    Բաղադրություն
     

    ½ բ. թրջած սիսեռ
    ½ բ. թրջած լոբի
    ½ բ. ոսպ
    ½ բ. ձավար
    ½ բ. ընկույզ
    ½ բ. պղպեղի մածուկ
    2 պճ. սխտոր
    2 ճ.գ. յուղ կամ ձեթ
    քիմիոն
    կարմիր պղպեղ
    աղ

     
     
    Պատրաստություն
    • Ընդեղենը առատ ջրով խաշել:
    • Ավելացնել պղպեղի մածուկը, ընկույզն ու համեմունքները:
    • Ճզմել սխտորը, թեթևակի տապակել յուղի մեջ, ապա լցնել ապուրի վրա:

     

     
    ԹԱՐԽԱՆԱ
    ԹԱՐԽԱՆԱ
         
    1 ժամ   6 անձի   Մուսալեռան
    Բաղադրություն
     

    2 դդմիկ
    2 կարտոֆիլ
    2 գազար
    2 պղպեղ
    2 սոխ
    15 կանաչ լոբի
    1 բ. խոշոր կորկոտ
    2 ճ.գ. պղպեղի մածուկ
    2 ճ.գ. յուղ կամ ձեթ
    ½ լ  թթվասեր
    կանաչի
    քիմիոն

    աղ
     
     
    Պատրաստություն
    • Բանջարեղենը կտրատել և առատ ջրով խաշել:
    • Ավելացնել կորկոտը, պղպեղի մածուկը և համեմունքները:
    • Սոխը մանրացնել, տապալել յուղով և լցնել ապուրի վրա:
    • Կրակն անջատելուց առաջ խառնել թթվասերն ու մանրացված կանաչին:

     

     
    ՍՈԽՈՎ ԱՊՈՒՐ
    ՍՈԽՈՎ ԱՊՈՒՐ
         
    1 ½ ժամ   6 անձի   Հայկական
    Բաղադրություն
     

    1կգ մանր սոխ
    300 գր միս
    1 բ. սիսեռ
    2 ճ.գ. պղպեղի մածուկ
    2 ճ.գ. յուղ
    կանաչի
    սև պղպեղ

    աղ
     
     
     
     
     
     
     
    Պատրաստություն
    • Մանրացված միսը թեթևակի տապակել յուղով:
    • Ավելացնել թրջած սիսեռը, պղպեղի մածուկն ու համեմունքները և խաշել առատ ջրով, մինչև միսն ու սիսեռը եփվեն:
    • Ավելացնել սոխը և շարունակել եփել:
    Կրակն անջատելուց առաջ խառնել մանրացված կանաչին:
     
    Մատուցել սովորական բրնձե փլավի հետ:
           
    Էջի սկիզբ