ԴԴՈՒՄՈՎ ՄՇՈՇ
ԴԴՈՒՄՈՎ ՄՇՈՇ
     
30 րոպե   4 անձի   Տարոն
Բաղադրություն
 

1 բ. ոսպ
½  կգ դդում
1 սոխ
1 ճ.գ. յուղ կամ ձեթ
սև պղպեղ
աղ

   
   
   
 
 
Պատրաստություն
• Խաշել ոսպը, ավելացնել մանրացված դդումը և եփել. ընթացքում ավելացնել նաև սոխարածն ու համեմունքը:

 

 
ԲԱԶՈՒԿՈՎ ՄՇՈՇ
ԲԱԶՈՒԿՈՎ ՄՇՈՇ
     
50 րոպե   4 անձի   Տարոն
Բաղադրություն
 

1 բ. ոսպ
3 բազուկ
1 սոխ
1 ճ.գ. յուղ կամ ձեթ
կանաչի
կարմիր և սև պղպեղ
աղ

   
   
   
   
Պատրաստություն
• Մանրացնել բազուկը և խաշել ոսպի հետ միասին. ավելացնել սոխարածը, համեմել և մատուցել մանրացված կանաչիով:

 

 
ՔԸՊԵՊԵԹ
ՔԸՊԵՊԵԹ
     
1 ժամ   6 անձի   Սասուն
Բաղադրություն
 

խմորը
1 բ. մանրաձավար
1 բ. կորկոտ
1 բ. ալյուր
կարմիր և սև պղպեղ

մսային միջուկ
300 գր աղացած միս
1 սոխ
7համեմունք
ազատքեղ

պասային միջուկ
1 բ. խաշած սիսեռ
1 սոխ
2 ճ.գ. դահին
քիմիոն, կարմիր պղպեղ
ազատքեղ

Պատրաստություն
• Պատրաստել  միջուկները. Մանրացնել սոխն ու կանաչին, խառնել միսը կամ սիսեռը և համեմել:
• Շաղել խմորը և պատրաստել միջուկով կոլոլակներ. սակայն ի տարբերություն սովորական ձվաձև կոլոլակների, այն պատրաստում ենք եռանկյունի:
• Խաշել եռացող աղաջրի մեջ:

 

 
ԲԻԹԿԻ
ԲԻԹԿԻ
     
40 րոպե   6 անձի   Ղափան
Բաղադրություն
 

½  կգ աղացած միս
1 ս.բ. բրինձ
1 սոխ
1 ձու
½  կգ լոլիկ
10 սոխ
1 ճ. գ. յուղ
կարմիր և սև պղպեղ
չորացրած կանաչի

աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխը, խառնել մսին, ավելացնել բրինձն ու ձուն, համեմել  և շաղել: Պատրաստել փոքրիկ կոլոլակներ: Մանրացնել լոլիկը և լցնել կոլոլակների վրա, տեղադրել նաև մանր սոխերը և եփել մարմանդ կրակով, մինչև լոլիկը թացանի վերածվի և միսն էլ պատրաստ լինի:

 

 
ՉՈՐԹԸՆԵ ՃԱՇ
ՉՈՐԹԸՆԵ ՃԱՇ
     
20 րոպե   3 անձի   Տարոն
Բաղադրություն
 

1 լ մածուն
1 ձու
1 ճ. գ. ալյուր
2 բ. խաշած ձավար
2 սոխ
2 ճ. գ. յուղ
1 պճեղ սխտոր

կարմիր պղպեղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Հարել մածունը ձվի և ալյուրի հետ և եռացնել. ապա մեջը ճզմել սխտորը: Սոխարածի վրա ավելացնել կարմիր պղպեղը: Մատուցելիս խաշած ձավարի կենտրոնում լցնել սոխարածը, կողքերին՝ եփած մածունը:

 

 
ԼԵԲԼԵԲԻՈՎ ԹԱՑԱՆ
ԼԵԲԼԵԲԻՈՎ ԹԱՑԱՆ
     
10 րոպե   1 ափսե   Տիգրանակերտ
Բաղադրություն
 

½  բ. լեբլեբի
1 թ. գ.  կարմիր պղպեղ

1 թ. գ. 7համեմունք
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Էլեկտրաղացով փոշիացնել լեբլեբին:
• Խառնել համեմունքը և մատուցել ձեթով:

 

 
ՔԱՉԱԼ ԽԱՇՈՒ
ՔԱՉԱԼ ԽԱՇՈՒ
     
30 րոպե   3 անձի   Կողբոփոր
Բաղադրություն
 

2 կարտոֆիլ
1 սոխ
1 ճ. գ. յուղ կամ ձեթ
կանաչի

կարմիր և սև պղպեղ
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել և ճզմել կարտոֆիլը:
• Սոխարածին ավելացնել ջուր, եռացնել և համեմել:
• Լցնել ճզմված կարտոֆիլը և եռացնել մի քանի րոպե ևս:

 

 
ՔԱԼԱՃԱՇ
ՔԱԼԱՃԱՇ
     
5 րոպե   1 անձի   Սասուն
Բաղադրություն
 

200 գր  հաց
50 գր հորած պանիր
1 ճ. գ. յուղ

½ լ եռման ջուր
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել հացը, ավելացնել պանիրն ու յուղը, ապա լցնել եռման ջուրը:

 

 
ԾԸՌԱՍՈԿՈՆԻ ՃԱՇ
ԾԸՌԱՍՈԿՈՆԻ  ՃԱՇ
     

30 րոպե
 
3 անձի
  Կողբոփոր
     (Նոյեմբերյան)
Բաղադրություն
 

½  կգ ծառի սունկ
2 սոխ
2 ճ.գ. յուղ
2 ձու
ուրց
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել և խաշել սունկը:
• Ավելացնել սոխարած և շարունակել եփել:
• Հարել ձուն, լցնել ճաշի վրա, համեմել և մատուցել չոր հացով:

 

 
ԿԱՌՏՈՓԻ ԽԱՇՈՒ
ԿԱՌՏՈՓԻ  ԽԱՇՈՒ
     

20 րոպե
 
2 անձի
  Կողբոփոր
     (Նոյեմբերյան)
Բաղադրություն
 

½ կգ խաշած կարտոֆիլ
2 սոխ
2 ճ. գ. յուղ
2 ձու
ուրց
կարմիր պղպեղ

աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա ավելացնել մանրացված կարտոֆիլը:
• Հարել ձուն և լցնել վրան:
• Համեմել և մատուցել:

 

 
ՌԵՀԱՆՈՎ ԼՈԲԻ
ՌԵՀԱՆՈՎ ԼՈԲԻ
     
40 րոպե   4 անձի   Ռումինահայկական
Բաղադրություն
 

1/2 կգ լոբի
2 լոլիկ
1 պճ. սխտոր
2 ճ.գ. յուղ
½  կապ ռեհան
½  կապ սամիթ
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել լոբին. կրակն անջատելուց առաջ, եռացող լոբու վրա մի քանի րոպե դնել լոլիկը, այնքան` որ թեթևակի թմրի:
• Լոբին ջրքամել, տապակել, ավելացնել մանրացված սամիթը:
• Կեղվել և մանրացնել լոլիկը, վրան ճզմել սխտորը, համեմել,  ավելացնել մանրացված ռեհանը և մատուցել լոբու կողքին:

 

 
ՊԱՆՐԱԽԱՇ
ՊԱՆՐԱԽԱՇ
     
10 րոպե   3 անձի   Մուշ
Բաղադրություն
 

1 լավաշ
100 գր թել կամ հորած պանիր
1  ճ.գ. յուղ
1 բ. ջուր

կարմիր պղպեղ
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել լավաշն ու պանիրը և հերթաբար շարել խորունկ ամանի մեջ:
• Վրան լցնել եռման ջուր:
• Տաքացնել յուղը, տաղել պղպեղը և լցնել պանրախաշի վրա:

 

 
ԿԱՊՈԼ
ԿԱՊՈԼ
     
20 րոպե   6 անձի   Տարոն
Բաղադրություն
 

1 բ. ձավար
1 լ մածուն
1 ձու
1 ճ.գ. ալյուր
1 պճ. սխտոր
2 ճ.գ. յուղ
կարմիր փոշի պղպեղ

աղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մածունը հարել ձվով և ալրով, ապա եռացնել: Ճզմել սխտորը մեջը:
• Տաքացնել յուղը և  տաղել պղպեղը:
• Մատուցելիս խաշած ձավարի վրա լցնել յուղը, կողքերին` եփած մածունը կամ չորաթանը:

 

 
ԸՆԿՈՒՅԶՈՎ ՀԱՐԻՍԱ
ԸՆԿՈՒՅԶՈՎ  ՀԱՐԻՍԱ
     
2 ժամ   6 անձի   Մուսալեռան
Բաղադրություն
 

2 բ. ձավար
1 բ. ընկույզ
2 սոխ
2 ճ. գ. յուղ (կամ 1 ս.բ. ձեթ)
կարմիր և սև պղպեղ
քիմիոն

աղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել ձավարը, ավելացնել մանրացված ընկույզն ու սոխարածը:
• Հարել, մինչև սպիտակի:
• Մատուցել համեմունքով:

 

 
ԲՈՒՐՍԱ ՔԵԲԱԲ
ԲՈՒՐՍԱ  ՔԵԲԱԲ
     
1 ժամ   6 անձի   Բուրսա
Բաղադրություն
 

1/2 կգ միս
2 բ. մածուն
2 լավաշ

կարմիր և սև պղպեղ
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Միսը խաշել համեմունքներով. թողնել սառչի:
• Լավաշը կտրատել և տարածել փռի ափսեի մեջ:
• Մածունը լցնել լավաշի վրա:
• Միսը թել-թել անել և լցնել մածնի վրա, համեմել և եփել փռի մեջ:

 

 
ՉՐՈՎ ԹԻՐԻԹ
ՉՐՈՎ  ԹԻՐԻԹ
     
45 րոպե   6 անձի   Գյումրի
Բաղադրություն
 

2 սոխ
2 կարտոֆիլ (ըստ ցանկության)
2 ճ. գ. յուղ
1/2 բ. կորկոտ
1 բ. չիր
կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Սոխարածին խառնել մանրացված ջրերը, ապա եռման ջուր:
• Ավելացնել կարտոֆիլը, կորկոտը, կանաչին և համեմել:

 

 
ՓՈԽԻՆՁՈՎ  ՃԱՇ
ՓՈԽԻՆՁՈՎ  ՃԱՇ
     
30 րոպե   6 անձի   Լոռի
Բաղադրություն
 

1 բ. փոխինձ
3 կարտոֆիլ
3 սոխ
2 ճ.գ. ձեթ կամ յուղ
աղ

 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել և խաշել կարտոֆիլը:
• Ավելացնել ջրով բացված փոխինձը, ապա սոխարածը:

 

 
ԲԱՆՋԱՐՈՎ ՀԱՐԻՍԱ
(ՍԻՊՏԿՈՒԿ)
ԲԱՆՋԱՐՈՎ  ՀԱՐԻՍԱ  (ՍԻՊՏԿՈՒԿ)
     
1 ½ ժամ   5 անձի   Արտաշավան
Բաղադրություն
 

1 կապ սպիտակ բանջար
1 բ . ձավար` նախապես թրջած
2 ճ.գ. ձեթ կամ յուղ
2 սոխ
աղ

 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել ձավարը:
• Մանրացնել բանջարը, լվացել տաք ջրով և լցնել ձավարի վրա:
• Սոխարածի մի մասը ավելացնել ճաշի վրա և շարունակել եփել, մյուս մասը մատուցելիս լցնել վրան:

 

 
ԲՈՂԼԱՄԱ
ԲՈՂԼԱՄԱ
     
30 րոպե   6 անձի   Ղափան
Բաղադրություն
 

½ կգ դդում
½ բ. կորկոտ կամ բրինձ
½ բ. տանձաչիր կամ ծիրանաչիր
2 ճ.գ. ձեթ կամ յուղ
2 սոխ
չորացած կանաչի
կարմիր պղպեղ

աղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Կտրատել և խաշել դդումը քիչ ջրով:
• Ավելացնել մանրացված չիրը, համեմունքները, ապա կորկոտը:
• Սոխը մանրացնել, տապակել և լցնել ճաշի վրա. եփել մի քանի րոպե:

 

 
ԽԱՇԻԼ
Կճախաշ
   
20 րոպե   4 անձի
Բաղադրություն
 

1 բ. խոշոր աղացած փոխինձ
½ բ. մանր աղացած փոխինձ
1լ բացված չորաթան կամ եփած մածուն
յուղ

աղ
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Լցնել առատ ջուր և եփել փոխինձը մարմանդ կրակով, մինչև պնդանա:
• Մատուցելիս փոխինձի մեջտեղ արված փոսիկում լցնել յուղը, իսկ թանը դանդաղ լցնել փոխինձի շուրջը:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՄԱՆՃԻԿ
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՄԱՆՃԻԿ
     
30 րոպե   4անձի   Հայկական
Բաղադրություն
  1 կգ կարտոֆիլ
2 սոխ
2 պղպեղ
2 ճ.գ. պղպեղի մածուկ (կամ ½ կգ լոլիկ)
1 ս.բ. ձեթ
կանաչի
քիմիոն
սև պղպեղ
աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Շերտել սոխն ու պղպեղը և փափկեցնել ձեթի մեջ:
• Մի բաժակ ջրի մեջ լուծել մածուկը և ավելացնել սոխարածի վրա:
• Երբ սկսի եռալ, լցնել քառակուսիների կտրատված կարտոֆիլը:
• Կրակն անջատելիս համեմել և լցնել մանրացված կանաչին:

 

 
ԼՈԼԻԿՈՎ ԼՑՈՆԱԾ ՍՄԲՈՒԿ
ԼՈԼԻԿՈՎ ԼՑՈՆԱԾ ՍՄԲՈՒԿ
     
40 րոպե   8 անձի   Հայկական
Բաղադրություն
  8 սմբուկ
½ կգ լոլիկ
½ կգ պղպեղ
½ կգ. սոխ
5 պճ. սխտոր
ձեթ
7համեմունք
կարմիր և սև պղպեղ
աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Տապակել սմբուկները առատ ձեթի մեջ, ապա շարել սպիտակ թղթի վրա, որպեսզի հավելյալ ձեթը քամվի:
• Շերտել սոխը, սխտորն ու պղպեղը և շոգեխաշել մի քիչ ձեթով:
• Համեմել, ապա լցնել երկայնքին ճեղքված սմբուկի մեջ:

 

 
ՔԵԼԵ ԿՅՈՇ
ՔԵԼԵ ԿՅՈՇ
     
40 րոպե   6 անձի   Հայկական
Բաղադրություն
  ½ կգ ոսպ
½ կգ սոխ
2 ճ.գ. յուղ
1 լ մածուն
1 ձու
1 ճ.գ. ալյուր
չորոցրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ)
չորացրած լավաշ
աղ
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա:
• Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա:
• Մանրացնել սոխը և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա:
• Մատուցել` ափսեի մեջ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխարածով կանաչին:
 
Ըստ ցանկության, սոխարածին ավելացնել խաշած և թել-թել արած միս:

 

       
Էջի սկիզբ