ՍԵՄՍԵԿ
ՍԵՄՍԵԿ
     
2 ժամ   6 անձի   Ուրֆա
Բաղադրություն
 

խմորը
2 բ. ալյուր
2 թ. գ. թթխմոր
ջուր, աղ
միջուկը
300 գր  միս
1 ձու
2 ճ. գ. ալյուր
2 ճ. գ. պղպեղի մածուկ
կարմիր և սև պղպեղ, աղ

յուղ կամ ձեթ՝ տապակելու համար
   
 
 
 
 
Պատրաստություն
• Շաղել խմորը, թողնել հանգչի:
• Խառնել միջուկի բաղադրիչները և շաղել:
• Վերցնել ընկույզի մեծությամբ խմոր, մատներով հարթեցնել, տեղադրել միջուկից և խմորի ծայրերը հավաքել ու ծալլել մսի վրա:
• Տապակել նախ մսի կողմը, ապա շուռ տալ հակառակ կողմն ու շարունակել տապակել:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՀԱՑ
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ  ՀԱՑ
     
30 րոպե   4 անձի   Տաշիր
Բաղադրություն
 

հացի խմոր
3 կարտոֆիլ
1 սոխ
1 ճ. գ. յուղ
1 ձու
կարմիր  պղպեղ

խառը կանաչի
   
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել և ճզմել կարտոֆիլը:
• Սոխարածի վրա լցնել կարտոֆիլն ու համեմել:
• Բանալ խմորը, լցոնել կարտոֆիլով, ծածկել և տափակացնել:
• Խմորի վրա քսել ձու և թխել թոնրի կամ փռի մեջ:

 

 
ՊԱՆՐԸՀԱՑ
ՊԱՆՐԸՀԱՑ
     
10 րոպե   2 անձի   Շիրակ
Բաղադրություն
 

2 լավաշ
100 գր թել պանիր
1 ճ.գ. յուղ

եռման ջուր
   
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել լավաշը և թել պանրի հետ միասին շերտ – շերտ լցնել ափսեի մեջ:
• Վրան լցնել եռման ջուր և թողնել, որ ներծծվի:
• Մի քանի րոպե անց թափել հավելյալ ջուրը և վրան լցնել յուղը և մատուցել:

 

 
ԿԱՆԱՉԻՈՎ ԿՈՒՏԱՊ
ԿԱՆԱՉԻՈՎ  ԿՈՒՏԱՊ
     
1 ժամ   6 անձի   Ղարաբաղ
Բաղադրություն
 

3 լավաշի խմոր
½ կապ ազատքեղ
½ կապ համեմ
½ կապ կանաչ սոխ
1 ս.բ.  ծորենի (զերեշկ)
1 ս.բ. ձեթ

աղ
   
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել կանաչին և տրորել աղով : Ավելացնել ծորենին:
• Խմորը վերածել փոքր գնդերի. բացել յուրաքանչյուր գնդիկը, լցնել միջուկից և ծալել կիսալուսնի ձևով:
• Չկպչող տապակի մեջ տապակել կուտապները, նախ`մեկ, ապա` երկրորդ կողմը:

 

 
ՊԱՆՐԸ ՀՈՒՑ
Պանրը հուց
     
1 ժամ   10 անձի   Մուսալեռան
Բաղադրություն
 

հացի կամ պիցցայի խմոր
½ կգ կաթնաշոռ
3 սոխ
3 ճ.գ. պղպեղի մածուկ
½ բ. ձեթ
½ -ական թ.գ. կարմիր և սև պղպեղ, 7համեմունք, քիմիոն, դարչին, վարդի թերթիկ
2 ճ.գ. չորացրած ծիթրոն

աղ
   
   
 
 
Պատրաստություն
• Մանարացնել սոխը, ավելացնել մնացյալ բաղադրիչները և խառնել:
• Խմորը բացել 25 – 30 սմ տրամագիծով, վրան լցնել միջուկից, տարածելիս սեղմել, որպեսզի  մտնի խմորի մեջ:
• Թխել փռի մեջ, մինչև խմորի տակը եփված լինի:
 
Բոլոր տոնական օրերին Մուսալեռցիք պատրաստել են այս հացը:
 

 

 
ՉԻՖԹԸ ՀՈՒՑ
(ՁԻԹԱՊՏՂՈՎ ՀԱՑ)
ՁԻԹԱՊՏՂՈՎ  ՀԱՑ
 
Բաղադրություն
 

հացի խմոր
1 բ. մանրացված կանաչ ձիթապտուղ
1 մանրացված սոխ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
1 ս.բ. ձեթ
քիմիոն

աղ
 

 

 
ԹԱՑԸՆԸ ՀՈՒՑ
(ՊՂՊԵՂՈՎ ՀԱՑ)
ՊՂՊԵՂՈՎ ՀԱՑ
     
30 րոպե   5 անձի   Հեղինակային
Բաղադրություն
  ½ կգ հացի կամ պիցցայի խմոր
1 բ. պղպեղի մածուկ
1 սոխ
½ բ. ընկույզ
2 ճ.գ. ձեթ
անանուխ
սև պղպեղ
աղ
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխն ու ընկույզը, խառնել պղպեղի մածուկին, համեմել:
• Խմորը տարածել փռի ափսեի մեջ, կամ փոքրիկ և տափակ գնդեր բացել, քսել վրան և թխել:
       
Էջի սկիզբ