ԹՈՓԻԿ
ԹՈՓԻԿ
     
1 ժամ   5 անձի   Հայկական
Բաղադրություն
 

½ կգ նախապես թրջված սիսեռ
2 խաշած կարտոֆիլ
2 սոխ
½ բ. դահին
ձեթ
կարմիր և սև պղպեղ
քիմիոն, անանուխ

աղ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Աղալ սիսեռը, ավելացնել սոխարածը, ճզմված կարտոֆիլը, դահինն ու 1-ական գդալ յուրաքանչյուր համեմունքից: Շաղել:
• 15x15 սմ սպիտակ չթից կտորներ պատրաստել 15 հատ:
• Խյուսից դնել կտորի մեջտեղում, այն կապել ծրարի ձևով և խաշել եռացող աղաջրի մեջ, մինչև եփվելուց բարձրանան ջրի երես:
• Մատուցել լիմոն +ձիթայուղ +սխտոր թացանով: Ցանկության դեպքում խյուսին ավելացնել ½ բ.  չամիչ և ընկույզ:
 
Թոփիկը հաճախ պատրաստում են նաև կոլոլակի նման. որպես խմոր կարտոֆիլն ու սիսեռը շաղում են մի քիչ ալրով, իսկ միջուկը՝ առատ սոխարածին ավելացնում են դահին, համեմունք և ըստ ցանկության՝ ընկույզ և չամիչ: Կոլոլակները խաշում են ծրարված:
 

 

 
ՍԽՏՈՐՈՎ ԿՈԼՈԼԱԿ
ՍԽՏՈՐՈՎ    ԿՈԼՈԼԱԿ
     
1 ժամ   6 անձի   Ատանա
Բաղադրություն
 

1 բ. մանր կորկոտ
½  բ. ալյուր
3 պճ. սխտոր
2 ճ. գ. յուղ կամ ձեթ
3  ճ. գ. լոլիկի մածուկ
կանաչի
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Մանր կորկոտն ու ալյուրը ջրով շաղել, ապա կաղինի մեծությամբ կոլոլակների վերածել, մատով փոսիկ բացել. ապա  ցանցի մեջ շարել և եռացող ջրի գոլորշու վրա խաշել կոլոլակները:
• Տաքացնել յուղն ու սխտորը, ավելացնել մածուկը, համեմել և նոսրացնել կոլոլակի ջրով:
• Կոլոլակները մի քանի րոպե եփել թացանի մեջ:
• Մատուցելիս վրան շաղ տալ մանրացված կանաչին:

 

 
ԿԼՈՐՃԻԿ
ԿԼՈՐՃԻԿ
     
1 ½ ժամ   6 անձի   Այնթապ
Բաղադրություն
 

կոլոլակ
1 բ. կորկոտ
1/2 բ. սպիտակաձավար
1 բ. ծեծած միս
կարմիր և սև պղպեղ

ապուր
200 գր միս
1 բ. սիսեռ
2 սոխ
2  ճ. գ. պղպեղի մածուկ
2  ճ. գ. յուղ
1 լիմոն

անանուխ
 
 
 
Պատրաստություն
• Խառնել և շաղել կոլոլակի նյութերը. պատրաստել փոքրիկ կոլոլակներ:
• Նախապես թրջած սիսեռն ու մանրացված միսը խաշել:
• Ապուրի վրա ավելացնել սոխարածն ու պղպեղի մածուկը, ապա կոլոլակները:
• Կրակն անջատելուց անմիջապես առաջ լցնել լիմոնի հյութն ու անանուխը:

 

 
ԲՈՐԱՆԻ
ԲՈՐԱՆԻ
   
1 ժամ 15 րոպե   6 անձի
Բաղադրություն
 

1 կապ սպանախ
200 գր միս
1 բ. թրջած սիսեռ
½ լ մածուն
1 պճեղ սխտոր
դափնետերև
կարմիր և սև պղպեղ
աղ
կոլոլակի համար
1 բ. մանր կորկոտ
1 բ. ծեծած միս
1 սոխ
1 պճ. սխտոր
1 ճ. գ. ալյուր
ձեթ
սև պղպեղ

աղ
Պատրաստություն
• Համեմել  միսն ու սիսեռը, խաշել առատ ջրի մեջ:
• Ճզմել սոխն ու սխտորը, խառնել ծեծած միսն ու կորկոտը,ալյուրն ու համեմունքը, շաղել ջրով և գնդիկների վերածել:
• Տապակել կոլոլակները, ապա լցնել ապուրի վրա:
• Ավելացնել մանրացված սպանախը: Շարունակել եռացնել ևս  5 րոպե:
• Մատուցելիս առաջարկել մածուն - սխտոր:

 

 
ՕՐՈՒԽ
ՕՐՈՒԽ
   
1 ժամ   4 անձի
Բաղադրություն
 

½ կգ մանր կորկոտ
½ կգ ծեծած միս
1 թ.գ. կարմիր և սև պղպեղ
1 թ.գ. բահար
1 թ.գ. անանուխ
ձեթ
աղ
թացանի համար
1 կգ լոլիկ
1 սոխ
1 պճ. սխտոր
կարմիր և սև պղպեղ

աղ
 
 
 
Պատրաստություն
• Ծեծած միսն ու կորկոտը  համեմել, շաղել ջրով և մատի չափի գլանակների վերածել:
• Տապակել ձեթի մեջ, կամ եփել փռի մեջ ձեթ քսելով յուրաքանչյուր գլանակի վրա:
• Ճզմել սոխն ու սխտորը, խառնել մանրացված լոլիկը,համեմել և եփել:
• Տապակված գլանակները տեղադրել թացանի մեջ:Շարունակել եփել ևս  5 րոպե:

 
Մատուցել բրնձե փլավով և թանով:
 

 

 
ՍԻՍԵՌՈՎ ԿՈԼՈԼԱԿ
ՍԻՍԵՌՈՎ   ԿՈԼՈԼԱԿ
     
1 ½ ժամ   6 անձի   Այնթապ
Բաղադրություն
 

Խմորը
1 բ. մանր կորկոտ
1/2 բ. սպիտակաձավար
1/2 բ. ալյուր
Աղ
Միջուկը
1 բ. խաշած և ճզմված սիսեռ
2 սոխ , աղով տորված
1/2 բ. դահին
1/2 բ. ընկույզ
կարմիր և սև պղպեղ
աղ

Ձեթ` տապակելու համար
 
 
 
Պատրաստություն
• Պատրաստել միջուկը . նախ` մանրացնել սոխը, տապակել ձեթի մեջ,  ավելացնել ճզմված սիսեռը,  ընկույզն ու դահինը, ապա համեմել:
Խմորը:Խառնել կորկոտը, ալյուրն ու սպիտակաձավարը.  թրջելով շաղել մինչև փափուկ ու չկպչող խմորի վերածվի:
• Պատրաստել կոլոլակները, ապա տապակել առատ ու տաք ձեթի մեջ, կամ խաշել ջրով:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՔԼՈՒՐ

 

ՁՎՈՎ ԿՈԼՈԼԱԿ

     
1 ½ ժամ   6 հատ   Մուսալերան
Բաղադրություն
 

Խմորը
1 1/2 բ. մանր կորկոտ
1 1/2 բ. խաշած կարտոֆիլ
1 ճ. գ. պղպեղի մածուկ
քիմիոն
աղ
Միջուկը
1 բ. խաշած կարտոֆիլ
2 սոխ
1 ճ. գ. պղպեղի մածուկ
չորացրած ծիթրոն
բահար
աղ

ձեթ` տապակելու համար
 
 
 
Պատրաստություն
• Պատրաստել միջուկը. նախ` մանրացնել սոխը, տապակել ձեթի մեջ, ավելացնել ճզմված կարտոֆիլը, ապա համեմել:
Խմորը: Կարտոֆիլը տաք վիճակում ճզմել, խառնել կորկոտը, պղպեղի մածուկ ու քիմիոնը և ձեռքերը թրջելով շաղել մինչև փափուկ ու չկպչող խմորի վերածվի:
• Պատրաստել քյուֆթաները, ապա տապակել առատ ու տաք ձեթի մեջ:

 

 
ՁՎՈՎ ԿՈԼՈԼԱԿ
ՁՎՈՎ ԿՈԼՈԼԱԿ
     
50 րոպե   5 հատ   Հայկական
Բաղադրություն
 

5 խաշած ձու
½ կգ աղացած միս
1 ձու
1 բ. փոշի բակսիմատ
1 սոխ
1 պճեղ սխտոր
ձեթ
կարմիր և սև պղպեղ
քիմիոն
ծիթրոն

աղ
 
 
 
Պատրաստություն
• Ճզմել սոխն ու սխտորը,խառնել մսին,ավելացնել համեմունքները, ձուն և բակսիմատի կեսը, ապա շաղել:
• Միսը վերածել 5 գնդերի: Յուրաքանչյուր գնդի մեջ տեղադրել մի խաշած ձու, այն թաթախել բակսիմատի մեջ, ապա տապակել:
 
Մատուցել լոլիկի թացանով, բրնձե փլավի ընկերակցությամբ:

 

 
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈԼՈԼԱԿ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈԼՈԼԱԿ
     
1 ½ ժամ   20-25 հատ   Հայկական
Բաղադրություն
  խմորը
½ կգ մանր կորկոտ
½ կգ ծեծած միս
1 ճ.գ. պղպեղի մածուկ
քիմիոն, սև պղպեղ, աղ
միջուկը
½ կգ աղացած միս
1 սոխ
1 ճ.գ. ձեթ
¼ բ. ջուր
½ բ. ընկույզ
7համեմունք
աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխը, տապակել աղացած մսի և ձեթի հետ, ավելացնել ջուրն ու համեմունքները: Եփել մինչև ջուրը քաշվի, թողնել սառչի:
• Շաղել խմորը` խառնելքվ կորկոտը, ծեծած միսը,մածուկն ու համեմունքները, երբեմն ձեռքերը թրջելով:
• Վերցնել մի քիչ խմոր, մատներով շաղել, փոսիկ բացել, մատներով լայնացնել փոսիկը, լցոնել միջուկով, ապա փակել և լիմոնի ձև տալ:
 
Եփել մածնապուրի մեջ կամ տապակել`առատ ձեթով: Կարելի է հում վիճակում պահեստավորել սառցախցիկում:

 

 
ԴԴՈՒՄՈՎ ԵՎ ԲԱՆՋԱՐՈՎ
ԴԴՈՒՄՈՎ և ԲԱՆՋԱՐՈՎ
     
1 ½ ժամ   20-25 հատ   Հայկական
Բաղադրություն
  խմորը
½ կգ մանր կորկոտ
½ կգ դդում
անանուխ, բահար, կարմիր պղպեղ,աղ
ձեթ` տապակելու  համար
միջուկը
½ կգ բանջար
2 սոխ
2 ճ.գ. ձեթ
½ բ. դահին
1 բ. սիսեռ
2 պճ. սխտոր
աղ
 
 
 
 
Պատրաստություն
• Պատրաստել միջուկը.- խաշել կանաչին, ջուրը քամել և լցնել սոխարածի վրա. խառնել դահինը, սիսեռն ու սխտորը:
• Խմորը.- խաշել դդումը, ճզմել ապա շաղել կորկոտով, ավելացնել սխտորն ու համեմունքները:
• Վերցնել մի քիչ խմոր, մատներով շաղել, փոսիկ բացել, մատներով լայնացնել փոսիկը, լցոնել միջուկով, ապա փակել և կլորացնել:
• Տապակել և մատուցել:

 

 
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԲՐԴՈՒՃ
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԲՐԴՈՒՃ
     
30 րոպե   5 հատ   Հայկական
Բաղադրություն
  2 բ. մանր կորկոտ
2 բ. խաշած կարտոֆիլ
2 լոլիկ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
2 սոխ
½ փունջ ազատքեղ
1 ս.բ. ձեթ
քիմիոն,կարմիր պղպեղ
աղ
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Կարտոֆիլը տաք վիճակում ճզմել, ավելացնել կորկոտ և սկսել շաղել:
• Հաջորդաբար ավելացնել պղպեղի մածուկը, մանրացված սոխը, ազատքեղը, համեմունքները, ձեթը, ամենավերջում մանրացված լոլիկը:
• Մատներով բրդուճել և անմիջապես հյուրասիրել, որպեսզի չչորանա:

 

 
ՈՍՊՈՎ ԲՐԴՈՒՃ
ՈՍՊՈՎ ԲՐԴՈՒՃ
     
30 րոպե   5 անձի   Հայկական
Բաղադրություն
  1 բ. կարմիր ոսպ
2 բ. մանր կորկոտ
2 սոխ
2 ճ.գ. կարագ կամ ձեթ
4 բ. ջուր
ազատքեղ
կարմիր պղպեղ, քիմիոն
աղ
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել ոսպը: Կրակն անջատելուց հետո լցնել կորկոտը,խառնել և թողնել, որ սառչի:
• Մանրացնել սոխը և տապակել, մինչև փափկի:
• Ոսպ կորկոտ խյուսի վրա ավելացնել սոխարածն ու համեմունքները,շաղել, ապա մատներով բրդուճել: Բրդուճները շարել ափսեի մեջ, վրան ցանել մանրացված կանաչի և մատուցել նախընտրաբար գոլ վիճակում:

 

 
ԿՈԼՈԼԱԿՈՎ ԱՊՈՒՐ
ԿՈԼՈԼԱԿՈՎ ԱՊՈՒՐ
     
1 ժամ   5 անձի   Հայկական
Բաղադրություն
 

1 բ. մանր կորկոտ
1 բ. ալյուր
1 բ. սիսեռ
2 սոխ
1 ս.բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)
2 ճ.գ. պղպեղի մածուկ
1 լիմոնի հյութ
կարմիր և սև պղպեղ
անանուխ
աղ

 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Սիսեռը խաշել առատ ջրի մեջ:
• Շաղել ալյուրը,կորկոտն ու համեմունքները, վերածել գնդիկների, ապա տապակել:
• Սիսեռի վրա ավելացնել մանրացված սոխը, պղպեղի մածուկն ու կոլոլոկները և եփել:
• Վերջում, կրակն անջատելուց առաջ, ավելացնել լիմոնի հյութ և անանուխ:

 

 
ՍՊԱՆԱԽՈՎ ԿՈԼՈԼԱԿ
ՍՊԱՆԱԽՈՎ ԿՈԼՈԼԱԿ
     
30 րոպե   5 անձի   Հայկական
Բաղադրություն
  1 բ. մանր կորկոտ
1 բ. ալյուր
1 սոխ
1ճ.գ. պղպեղի մածուկ
2 ճ.գ. յուղ
2 կապ սպանախ
½ լ մածուն
2 ճ.գ. թթվասեր
1 պճ. սխտոր
կարմիր և սև պղպեղ
անանուխ
չորացրած լավաշ
աղ
 
 
 
Պատրաստություն
• Ճզմել սոխը, խառնել ալյուրը, կորկոտը, մածուկն ու համեմունքները. շաղել, վերածել գնդիկների, ապա տապակել:
• Սպանախը քիչ ջրով կիսաեփ անել:
• Ճզմել սխտորը, խառնել մածունն ու թթվասերը, ավելացնել անանուխը:
• Մատուցել չոր լավաշի վրա լցնելով կոլոլակները, ապա սպանախը, վերջում մածունը:
       
Էջի սկիզբ