ԽՈՐՈՒ
ԽՈՐՈՒ
     
20 րոպե   3 անձի   Բալու
Բաղադրություն
 

1 բ. խոշոր կորկոտ
2 բ. ջուր
1 սոխ
½ բ. բոված քունջիթ
կարմիր փոշի պղպեղ

աղ
   
 
 
 
Պատրաստություն
• Մանրացնել սոխը, աղալ քունջիթը, մնացյալ բոլոր բաղադրիչների հետ լցնել կաթսայում և մարմանդ կրակով եփել:

 

 
ԽՆՁՈՐՈՎ ՓԼԱՎ
ԽՆՁՈՐՈՎ  ՓԼԱՎ
     
40 րոպե   6 անձի   Ղափան
Բաղադրություն
 

½ կգ կաղամբ
2 սոխ
2 կարտոֆիլ
2 խնձոր
1 բ. բրինձ
1 բ. ջուր
2 ճ.գ. յուղ կամ ձեթ
սամիթ

կարմիր և սև պղպեղ
   
 
 
Պատրաստություն
• Սոխարածի վրա ավելացնել մանրացված կաղամբն ու  կարտոֆիլը: Շոգեխաշել:
• Լցնել բրինձը, շերտված խնձորներն ու ջուրը, համեմել և եփել մարմանդ կրակով:

 

 
ՁԱՎԱՐՈՎ ՓԼԱՎ
ՁԱՎԱՐՈՎ  ՓԼԱՎ
     
1 ժամ   5 անձի   Մարաշ
Բաղադրություն
 

1 բ. ձավար
½ բ. սիսեռ
1 ճ. գ. յուղ կամ ձեթ
1 լավաշ

աղ
   
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել ձավարն ու սիսեռը:
• Լավաշը մանրացնել և տապակել յուղով:
• Յուղը լցնել փլավի վրա, խառնել:
• Մատուցելիս փլավի վրա լցնել տապակված լավաշը:

 

 
ՓԵՐՏԵԼԻ* ՓԼԱՎ
(* Փերտելի նշանակում է վարագույրով փաթաթված)
ՓԵՐՏԵԼԻ  ՓԼԱՎ
     
1 ժամ   6 անձի   Մարաշ
Բաղադրություն
 

½ կգ հավ
1 բ. բրինձ
1 ½ բ. արգանակ
1 բ. ընկուզեղեն
2 ճ. գ. յուղ
1 ձու
7համեմունք
դարչին
աղ
խմորը
2 բ. ալյուր
2 ճ. գ. ձեթ

ջուր
   
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել և մանրացնել հավը. ապա տապակել: Տապակել նաև ընկուզեղենը:
• Եփել բրինձե փլավ հավի արգանակով:
• Շաղել խմորը, ապա գրտնակով բարակ բացել, այն տեղադրել փռի ափսեում:
• Խմորի կենտրենում լցնել փլավը, վրան շարել տապակած հավի կտորներն ու ընկուզեղենը, համեմել, ապա փակել կողքի խմորով, շուռ տալ, վրան քսել հարած ձուն և եփել փռի մեջ 15 – 20 րոպե:

 

 
ԼԸՎՈՒՍՈՎ ԿՐԿԻՒՏԱՊԵՐ
ԼԸՎՈՒՍՈՎ  ԿՐԿԻՒՏԱՊԵՐ
     
30 րոպե   4 անձի   Մուսալեռան
Բաղադրություն
 

1 բ. սևաչք լոբի
1 բ. կորկոտ
2 բ. ջուր
1 սոխ
2 ճ. գ. յուղ կամ ձեթ

կարմիր և սև պղպեղ
   
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել լոբին:
• Սոխարածի վրա ավելացնել կորկոտը, համեմունքը և ջուրը:
• Երբ սկսի եռալ, խառնել լոբին, շարունակել եփել մարմանդ կրակով, մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի:
 
Մատուցել թթվի, թանի և սովորական աղցանի ընկերակցությամբ:
 

 

 
ԱՐԻՇՏԱՅՈՎ - ՉԱՄԻՉՈՎ
ԱՐԻՇՏԱՅՈՎ - ՉԱՄԻՉՈՎ
   
50 րոպե   6 անձի
Բաղադրություն
 

2 բ. բրինձ
1 բ. չամիչ
1 բ. արիշտա
3 ճ.գ. յուղ կամ ձեթ
1 լավաշ

աղ
   
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
  • Եռացնել բրինձը աղաջրում, երբ սկսեն բրնձի հատիկները եռացող ջրի երեսը բարձրանալ, ավելացնել արիշտան և չամիչը, մի քանի րոպե ևս եռացնել, ապա ողողել սառը ջրով:
  • Կաթսայի հատակին փռել լավաշը, վրան լցնել բրինձ – արիշտա – չամիչ խառնուրդը, վրան տեղ – տեղ դնել յուղը, կաթսայի կափարիչը ծածկել սրբիչով և փակել կաթսան:
  • Մարմանդ կրակով եփել 30 րոպե:
  •  

     
    ՍԻՍԵՌՈՎ - ՀԱՎՈՎ
    ՍԻՍԵՌՈՎ - ՀԱՎՈՎ
       
    30 րոպե   6 անձի
    Բաղադրություն
     

    1 կգ հավի միս
    2 բ. բրինձ
    1 բ. խաշած սիսեռ
    5 բ. հավի արգանակ
    դափնետերև , դարչնի փայտիկ
    բահար և սև պղպեղ

    աղ
       
     
     
     
     
     
    Պատրաստություն
  • Խաշել հավը համեմունքներով, ապա մաքրել ոսկորներից:
  • Արգանակի մեջ լցնել միսը, սիսեռն ու բրինձը, խառնել, և մարմանդ կրակով եփել մինչև ջուրը քաշվի:
  •  

     
    ՍԻՍԵՌՈՎ ՓԼԱՎ
    ՍԻՍԵՌՈՎ ՓԼԱՎ
       
    30 րոպե   4 անձի
    Բաղադրություն
     

    2 բ. խոշոր կորկոտ
    1 բ. խաշած սիսեռ
    1/2 բ. բարակ մակարոն (թել – թել)
    5 բ. սիսեռի ջուր
    2 ճ. գ. պղպեղի մածուկ
    1 ս. բ. ձեթ կամ յուղ

    աղ
       
       
       
       
     
    Պատրաստություն
    • Ձեթի մեջ կարմրացնել մակարոնը:
    • Ավելացնել սիսեռն ու կորկոտը, խառնել, ապա լցնել սիսեռի ջուր ու մածուկը և եփել մինչև ջուրը քաշվի:

     

     
    ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՓԼԱՎ
    ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՓԼԱՎ
         
    1 ժամ   6 անձի   Մուսալեռան
    Բաղադրություն
     

    15 կանաչ լոբի
    1 պղպեղ
    1դդմիկ
    1 կարտոֆիլ
    2 սոխ
    2 բ. լոլիկ կամ 2 ճ.գ. լոլիկի մածուկ
    2 բ. խոշոր կորկոտ
    5 բ. ջուր
    2 ճ. գ. յուղ կամ 1 ս.բ. ձեթ
    սև պղպեղ

    աղ
     
     
     
     
    Պատրաստություն
    • 1 բաժակ ջրով խաշել մանրացված լոբին, հերթաբար ավելացնել պղպեղը, կարտոֆիլը, դդմիկն ու լոլիկը:
    • Ավելացնել կորկոտը, մնացյալ ջուրն ու համեմունքները:
    • Մանրացված սոխը տապակել յուղի մեջ և լցնել փլավի վրա:
     
    Մատուցել կաղամբով կամ մածուն-վարունգ աղցանների հետ:

     

     
    ՈՍՊՈՎ - ԲՐՆՁՈՎ
    ՈՍՊՈՎ ԲՐՆՁՈՎ
         
    35 րոպե   6 անձի   Հայկական
    Բաղադրություն
      1 բ. ոսպ
    1 բ. բրինձ
    2 սոխ
    1 ս.բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)
     
     
     
     
     
     
     
     
     
    Պատրաստություն
    • Խաշել ոսպն ու բրինձը առանձին-առանձին, ապա խառնել:
    • Մանրացնել սոխը, տապակել և խառնել փլավին:
    • Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե:
     
           
    Էջի սկիզբ