|
|
 |
ԿԱԹՆԸ ԲԻԿԻՂ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
Խառնել շաքարավազը, ձեթն ու յուղը և շաղել:
Ավելացնել 2 ձուն մեկ-մեկ, անընդհատ հարելով:
Ավելացնել սոդան, քացախը, կաթը, համեմունքներն ու ալյուրը: Շաղել մինչև փափուկ խմորի վերածվի:
Թողնել 5-6 ժամ հանգստանա և թթվի:
Վերածել օղակների, կամ հյուսկերի :
Հարել մի ձու և քսել վրան: Թխել նախ`բարձր, ապա խմորեղենի բարձրանալուց հետո` միջին ջերմաստիճանով մինչև թեթևակի վարդագունի : |
|
|
|
 |
ԳՈՒՄԲԱ |
   |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Թեթևակի բովել ալյուրը. թողնել սառչի:
• Խառնել շաքարավազն ու համեմունքները, ապա շաղել ջուր+ձեթ խառնուրդով:
• Ավելացնել ընկուզեղենն ու չամիչը, խառնել, ապա խմորը լցնել նախապես ձեթոտած ու ալյուրոտած փռի ափսեի մեջ. մատներով տարածել և տափակացնել:
• Մեջը խրել միջինքի մետաղադրամը,ինչպես նաև մաղթանքի թղթիկներ:
• Շաղ տալ քունջիթը և թխել,միջին ջերմաստիճանով, 30-40 րոպե: |
|
|
|
 |
ՏԱՐԵՀԱՑ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խառնել ալյուրը, սոդան և շաքարավազը:
• Շաղել լցնելով ջուրն ու ձեթը:
• Խմորը պիտի լինի փափուկ, բայց չկպչող: Ավելացնել չրեղենը, խառնել և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ:
• Թխել միջին ջերմաստիճանով փռի մեջ 40 – 45 րոպե: |
|
| |
Տարեհացի մեջ դնում են միջինք և դրանով գուշակություն են անում գալիք տարվա բախտավորության համար: |
|
|
|
 |
ԱՆՈՒՇԱՊՈՒՐ |
   |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ ձավար
½ կգ խառը չիր (չամիչ,ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն)
1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ)
1 բ. շաքարավազ
1 թ.գ. դարչին
8-10 բ. ջուր |
|
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ձավարը խաշել:
• Մանրացնել չրերն ու ընկուզեղենը. ավելացնել ձավարի վրա:
• Լցնել շաքարավազն ու դարչինը և շարունակել եփել մարմանդ կրակով,համարյա 2 ժամ: |
|
|
|
 |
ՄԱՅՐԱՄԱՊՈՒՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խաշել ձավարը,ավելացնել մանրացված չրերն ու չամիչը:
• Երբ արդեն պատրաստ է ապուրը,կրակն անջատել և լցնել դոշաբը: |
|
| |
Երբ գնում էին իրար տուն շնորհավորելու, անպայման իրենց հետ տանում էին անուշապուր կամ այլ անունով մայրամապուր: Իհարկե անունն առաջացել է Աստվածածնի անունից: Իսկ Մուշում Զատկին պատրաստվող ‹‹Մայրամաճաշը›› պատրաստվում էր ‹‹մայրամա բանջար››-ով, որը սպիտակ բանջարն է. այլ անունով այն կոչում էին ‹‹Մարիամի ծամեր››: |
|
|
|
 |
ԽՈՇԱՖ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Եռացնել ջուրը շաքարավազով և լցնել չրերի վրա: Ավելացնել ընկուզեղենն ու դարչինը:
• Թողնել 3 – 4 ժամ: |
|
|
|
 |
ՀԱԼՎԱ |
   |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
3 բ. ալյուր
1 բ. շաքարավազ
2 ճ.գ. յուղ
½ բ. դահին
½ բ. պիստակեղեն
1 թ.գ. դարչին |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ալյուրը թեթևակի բովել:
• Ավելացնել յուղը և տրորել:
• Անջատել կրակը և լցնել շաքարավազը:
• Ավելացնել դահինն ու դարչինը, շարունակել տրորել:
• Տափակացնել ափսեի մեջ, դանակով խորանարդների վերածել և զարդարել պիստակներով: |
|
|
|
 |