|
|
 |
ՈՍՊՈՎ ՏՈԼՄԱ |
  
|
| |
 |
 |
Բաղադրություն |
| |
1 բ. ոսպ
½ բ. կորկոտ
1 սոխ, 1 պճեղ սխտոր
½ բ. ձեթ
½ բ. չամիչ
½ բ. սալորաչիր
½ բ. ծիրանաչիր
½ կապ համեմ
դաղձ, ուրց
խաղողի տերև
սև պղպեղ, աղ |
|
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Խաշել ոսպը, թողնել սառչի. մանրացնել սոխը, կանաչին և չրերը: Խառնել բոլոր բաղադրիչները, փաթաթել տոլման, դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի տոլմաները: Եփելուց հետո, թողնել սառչի: |
|
|
|
 |
ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ ՄԱՍՈՒՐՈՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Աղալ լոբին, սիսեռը, սոխն ու կարտոֆիլը:
• Խառնել ոսպը,կորկոտն ու համեմունքները և փաթաթել կաղամբի տերևի մեջ:
• Կաթսայի մեջ շարելուց հետո, տոլման ծածկել մասրահյութով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո: |
|
|
|
 |
ՄՍՈՎ ՏՈԼՄԱ |
   |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
½ կգ աղացած յուղոտ միս
2 բ. բրինձ կամ խոշոր կորկոտ
2 սոխ
2 պճ. սխտոր
2 ճ.գ. պղպեղի մածուկ (կամ ½ կգ լոլիկ)
1պղպեղ
1 լիմոնի հյութ
½ կապ կանաչի
7համեմունք
կարմիր և սև պղպեղ
աղտոր
աղ
խաղողի տերև
1 կգ դատարկված պղպեղ և սմբուկ |
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել կանաչին, պղպեղը, լոլիկը, սոխն ու սխտորը:
• Խառնել բանջարեղենը մսին և բրնձին.համեմել:
• Միջուկը լցնել պղպեղի և սմբուկի մեջ, նաև փաթաթել խաղողի տերևների մեջ:
• Տոլմաները լրիվ ծածկել ջրով և եփել: |
|
| |
Մատուցել մածուն-սխտորով. կողքին առաջարկել կանաչի, բողկ և սոխ: |
|
|
 |