|
|
 |
ԿԼՈՒՐՈՎ ՄԱԾՆԱՊՈՒՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Պատրաստել միջուկը. սոխարածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել. թողնել սառչի:
• Շաղել պատյանի խմորը խառնելով բոլոր նյութերը. երբեմն ձեռքերը թրջել ջրի մեջ և ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես որ հարմար լինի բացելու կլուրները:
• Պատրաստել կլուրները, սովորական կլուրի (քյուֆթա, կոլոլակ) եղանակով:
• Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել:
• Մատուցելուց 20 րոպե առաջ, տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կլուրները: Երբ եռալուց կլուրները բարձրանան ապուրի երեսին, նշանակում է այն պատրաստ է: |
|
| |
Զատկի սեղանին Մուսալեռցիք պատրաստել են այս ապուրը: |
|
|
|
 |
ԱՂԱՆՁ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
2 բ. ձավար
½ բ. սիսեռ
1 բ. կանեփ
½ բ. ընկույզ
աղ |
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Լվանալ և չորացնել ձավարն ու կանեփը:
• Թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամքեցնել սիսեռը:
• Յուրաքանչյուրը առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով:
• Սառչելուց հետո, խառնել իրար, ավելացնել ընկույզը: |
|
| |
Կարող էք խառնել նաև այլ ընկուզեղեներ. օրինակ բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն..., ինչպես նաև չամիչ և թթի չիր: |
|
|
 |
 |