1 2
 
ՍՆԿՈՎ ՄԱԿԱՐՈՆ
ՍՆԿՈՎ ՄԱԿԱՐՈՆ
     
30 րոպե   5 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

400 գր մակարոն
400 գր  սունկ
1 սոխ
1 գազար
1 կարմիր պղպեղ
200 գր պանիր
2 ճ. գ. յուղ կամ ձիթայուղ
կարմիր և սև պղպեղ

ուրձ, աղ
   
 
 
 
Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ջրքամել և ողողել սառը ջրով: Սոխարածի վրա հանգրվանային ավելացնել մանրացված սունկը, պղպեղն ու գազարը, համեմել և եփել: Մատուցելիս մակարոնի վրա լցնել տապակած բանջարեղենը և քերած պանիրը:

 

 
ՄԱԿԱՐՈՆՈՎ ՁՎԱԾԵՂ
ՄԱԿԱՐՈՆՈՎ ՁՎԱԾԵՂ
     
20 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

200 գր մակարոն
2 ձու
1 սոխ
1 պղպեղ
50 գր պանիր
2 ճ. գ. յուղ կամ ձիթայուղ
ձիթապտուղ և կանաչի՝ զարդարանքի համար
կարմիր և սև պղպեղ
ծիթրոն, աղ

   
 
 
 
Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ջրքամել և ողողել սառը ջրով: Սոխարածի վրա ավելացնել մանրացված պղպեղը, ապա մակարոնն ու համեմունքը: Հարել ձուն, ավելացնել մակարոնի վրա, ապա քերել պանիրը, լցնել մանրացված կանաչին և ձիթապտուղը և մատուցել տաք:

 

 
ԴԻՒՐԻՆ ՄԱԿԱՐՈՆ
ԴԻՒՐԻՆ ՄԱԿԱՐՈՆ
     
20 րոպե   3 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

1 բ. մակարոն
½  բ. լոլիկի չիր
1 սոխ
1 պղպեղ
100 գր պանիր
ձեթ և քացախ
 կանաչի
համեմի սերմ և քրքում

սև պղպեղ և աղ
   
 
 
Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ողողել սառը ջրով: Լոլիկի չիրը մանրացնել և թրջել քացախով: Սոխարածը համեմել և լցնել մակարոնի վրա. ավելացնել մանրացված պղպեղը, լոլիկի չիրն ու կանաչին, ամենավերջում վրան ցանել քերած պանիր:

 

 
ՉՈՒԱ ՉԻՆ ՍԲԱԿԵԹԹԻ
ՉՈՒԱ ՉԻՆ ՍԲԱԿԵԹԹԻ
     
30 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

100 գր սբակեթթի
1 սոխ
1 գազար
1 կարմիր պղպեղ
1 կանաչ պղպեղ
կանաչի
յուղ կամ ձեթ
սոյա-սոս
քացախ
բոված քունջիթ պանիր

 
 
 
 
 
Պատրաստություն
• Բովել մակարոնը յուղով, ապա լցնել ջուր և եփել, մինչև մակարոնը խաշի և ջուրը ներծծվի:
• Ավելացնել շերտված սոխն ու պղպեղը, քերած գազարն ու մանրացված կանաչին և կրակն անջատել:
• Խառնել սոյա-սոսն ու քունջիթը, մատուցել քերած պանրով:

 

 
ՍՆԿՈՎ ԵՎ ԳԱՐԵՋՐՈՎ ՄԱԿԱՐՈՆ
ՍՆԿՈՎ ԵՎ ԳԱՐԵՋՐՈՎ  ՄԱԿԱՐՈՆ
     
20 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

200 գր մակարոն
½ կգ սունկ
2 սոխ
2 պղպեղ
200 գր պանիր
½ բ. գարեջուր
ձեթ կամ յուղ
թարմ ռեհան
կարմիր և սև պղպեղ ծիթրոն
աղ

 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ողողել սառը ջրով:
• Տապակել մանրացված սունկը, ավելացնել մնացյալ բանջարեղենը, ապա գարեջուրը և համեմունքը: Կրակն անջատել, խառնել մակարոնը:
• Մատուցելիս վրան ցանել քերած պանիր և մանրացված ռեհան:

 

 
ԴԴՄԻԿՈՎ ՄԱԿԱՐՈՆ
ԴԴՄԻԿՈՎ  ՄԱԿԱՐՈՆ
     
1 ժամ   10 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

100 գր մակարոն
100 գր պանիր
200 գր դդմիկ
1 պճեղ սխտոր
1 սոխ
2 ճ. գ. յուղ
2 ճ. գ. թթվասեր
2 ճ. գ. ալյուր
կանաչի
մշկընկույզ կարմիր և սև պղպեղ

 
 
 
 
 
 
 
Պատրաստություն
• Խաշել մակարոնը ջրին ավելացնելով սխտոր, ձեթ և աղ:
• Քերել դդմիկը բարակ և երկար երիզներով և լցնել մակարոնի վրա. մի քանի րոպե հետո կրակն անջատել, լցնել ցանցի մեջ և ողողել սառը ջրով:
• Սոխարածին ավելացնել և խառնել ալյուր, թթվասեր և համեմել:
• Մատուցելիս միացնել, վրան ցանել քերած պանիր և մանրացրած կանաչի:

 

 
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐՈՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄԱԿԱՐՈՆ
     
30 րոպե   4 անձի   Իտալական
Բաղադրություն
 

1 բ. մակարոն
100 գր պանիր
1 սմբուկ
1 պղպեղ
1 լոլիկ
1 սոխ
1 պճեղ սխտոր
1/3 բ. ձիթապտուղ
1 ճ. գ. յուղ կամ ձեթ
1 ճ. գ. քացախ
կանաչի (ազատքեղ և ռեհան)
ծիթրոն
կարմիր պղպեղ
համեմի սերմ
աղ

Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ողողել սառը ջրով:
• Խորանարդիկներով մանրացնել բանջարեղենը, համեմել և շոգեխաշել:
• Կրակն անջատելիս ավելացնել մանրացված կանաչին և ձիթապտուղը:
• Մատուցելիս մակարոնի վրա լցնել բանջարեղենն ու քերած պանիրը:

 

 
ՉԻ ՉԱՅ ՄԱԿԱՐՈՆ
ՉԻ ՉԱՅ ՄԱԿԱՐՈՆ
     
40 րոպե   5 անձի   Չինական
Բաղադրություն
 

100 գր մակարոն
100 գր լոբի
100 գր սունկ
1 գազար
1 սոխ
թացանը
1 պճ. սխտոր
1 լիմոն
½  բ. ջուր
1 ճ. գ. յուղ
1 ճ. գ. լոլիկի մածուկ
1 ճ. գ. սոյա - սոս
1 ճ. գ. գետնանուշ
իմբիր,  սև պղպեղ, աղ

Պատրաստություն
• Խաշել մակարոնը, ավելացնել բարակ շերտված բանջարեղենը, շարունակել եփել, ապա ողողել սառը ջրով:
• Խառնել թացանի բաղադրիչները և եփել:
• Մատուցել մակարոնը` վրան թացան լցնելով:

 

 
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԱՂՑԱՆ - ՃԱՇ
ՄԱԿԱՐՈՆՈՎ ԱՂՑԱՆ - ՃԱՇ
     
15 րոպե   4 անձի   Հեղինակային
Բաղադրություն
 

100 գր մակարոն
100 գր պանիր
100 գր ձիթապտուղ
½ կապ սպանախ կամ թրթնջուկ
5 մանր լոլիկ
1 պղպեղ
1 թթու վարունգ
ձիթայուղ
կարմիր և սև պղպեղ
ուրձ
աղ

Պատրաստություն
• Խաշել մակարոնը և ողողել սառը ջրով:
• Մանրացնել բանջարեղենն ու ձիթապտուղը, քերել պանիրը և համեմել:

 

1 2
Էջի սկիզբ