|
|
 |
ՍԻՍԵՌՈՎ ՊԱՏԱՌ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Ճզմել սիսեռն ու կարտոֆիլը, ավելացնել մանրացված թթուն, սոխն ու կանաչին, համեմել, խառնել մայոնեզը և այս խճողակը քսել հացերի վրա և մատուցել. կարելի է զարդարել կարմիր պղպեղով, ձիթապտղով և կանաչիով: |
|
|
|
 |
ԼԱՎԱՇՈՎ ՈԼՈՐԱԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Լավաշը բացել. բարակ շերտված պանիրը, լոլիկն ու վարունգը, ինչպես նաև ռեհանը, հերթաբար շարել կողք-կողքի (այսինքն ուղղահայաց՝ մեկ կարգ պանիր, ապա մնացյալները նույն ձևով). շարքի վերջում քսել մայոնեզը կամ կարագը. ոլորել հավասար ձևով. եթէ հարկ կա ծածկել և պահեստավորել սառնարանում, ապա թէ ոչ 3 սմ հաստությամբ շերտել և դասավորել ափսեի մեջ:
Միջուկի բաղադրիչները ըստ ցանկության կարելի է փոխել: |
|
|
|
 |
ՏՈՐԹ ՍԵՆԴՎԻՉ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Հարել կրեմի բաղադրիչները: Մանրացնել միջուկի բաղադրիչները և խառնել: 2 հաց տեղադրել ափսեի մեջ կողք-կողքի, վրան քսել կրեմից, ապա միջուկի կեսը տարածել. հաջորդ 2 հացը դնել վրան և մնացյալ միջուկը տարածել, ապա վերջին 2 հացը դնել, ամբողջությամբ ծեփել կրեմով, կողքերը կպցնել մանրացված կանաչին, իսկ վրան զարդարել շերտված լոլիկով, պղպեղով և ձիթապտղով: Մատուցելիս կտրելուց առաջ կարող էք յուրաքանչյուր կտոր ցպիկով ամրացնել և այդպես կտրել և մատուցել: |
|
|
|
 |
ՓԵՆ ԿԵՔՍ ՊԱՏԱՌ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Խմորի բաղադրիչները հարել, ավելացնել կանաչին և տապակի մեջ թխել 4 նկանակներ: Խառնել թթվասերն ու մայոնեզը: Մանրացնել երշիկը, պանիրն ու ձուն: Յուրաքանչյուր շերտի վրա քսել մայոնեզ+թթվասեր թացանը, լցնել բաղադրիչներից մեկը, վրան տեղադրել երկրորդը և նույն գործողությունը կրկնել: |
|
|
|
 |
ՍՈԽՈՎ ԹԱՑԱՆ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել և տապակել սոխն ու սխտորը. թողնել սառչի:
• Էլեկտրամեքենայով հարել, ավելացնել մնացյալ բաղադրիչները:
• Մատուցել աղի թխվացքաբլիթի կամ թոսթ հացի հետ: |
|
|
|
 |
ՁԻԹԱՊՏՂՈՎ ՈԼՈՐԱԿ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Սոխարածի վրա ավելացնել մանրացված ձիթապտուղը, համեմել, թողնել սառչի:
• Շաղել խմորը և գրտնակով բացել ½ սմ հաստությամբ:
• Լցնել միջուկը, տարածել ամբողջ խմորի վրա, ապա ոլորել, վրան քսել ձու և ցանել սև և սպիտակ քունջիթ: Թխել միջին ջերմաստիճանով փռում, 25 – 30 րոպե: |
|
|
|
 |
ՊԱՆՐԻ ԳՆԴԱԿՆԵՐ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել կանաչին, կանաչ սոխը և խոզապուխտը:
• Քերել պանիրը և ճզմել սխտորը:
• Խառնել բաղադրիչները և վերածել փոքրիկ գնդակների: |
|
|
|
 |
ՆՐԲԵՐՇԻԿՈՎ ՊԱՏԱՌ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Խորովածի փայտիկի վրա անցկացնել նրբերշիկը:
• Շերտված խմորը 2 սմ հաստությամբ կտրել և փաթաթել նրբերշիկի վրա:
• Վրան քսել ձու, համեմել. շարել այնպես, որ ափսեին չկպչեն խմորները և թխել տաք փռի մեջ: |
|
|
|
 |
ԴԴՄԻԿՈՎ ԹԱՑԱՆ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Շոգեխաշել մանրացված դդմիկը մի քիչ ձեթով:
• Սառչելուց հետո, էլեկտրական հարիչով ճզմել, ավելացնել մածունն ու դահինը, ապա մանրացված կանաչին, համեմել և մատուցել: |
|
|
|
 |
ՍՊԱՆԱԽՈՎ ԹԽՎԱՑՔ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Հունցել խմորը խառնելով բոլոր բաղադրիչները և թողնել,որ թթվի:
• Մանրացնել սպանախը, ճզմել սոխն ու սխտորը,համեմել:
• Երբ խմորն արդեն պատրաստ է, տարածել փռի ափսեի մեջ, վրան լցնել միջուկը, տեղադրել շերտված լոլիկը և ցանել արևածաղկի սերմը:
• Թխել փռի մեջ, մինչև խմորի կարմրելը: |
|
|
|
 |
ԼՈԲՈՎ ՊԱՏԱՌ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Յուրաքանչյուր հացի շերտ կարմրացնել, դատարկել նաև լոլիկները:
• Մանրացնել կանաչին, խառնել լոբուն, ավելացնել համեմունքն ու մածուկը, նաև քերած պանիրը:Լցոնել լոլիկները:
• Ձուն հարել, ավելացնել թթվասերը, կաթնաշոռն ու ուրձը.ապա տաքացված յուղով ձվածեղ պատրաստել:
• Յուրաքանչյուր հացի շերտի վրա լցնել ձվածեղ,մի լոլիկ, զարդարել հավելյալ պանրով և կանաչիով: |
|
ՏԱՐԲԵՐ ԽՄՈՐԵՂԵՆՆԵՐԻ ՄԻՋՈՒԿՆԵՐ ՀԱՑԻ ԽՄՈՐՈՎ
ՍՊԱՆԱԽՈՎ -Խաշած և ջուրը քամած սպանախին ավելացնել սոխարած, համեմել
աղտորով:
ԿԱՂԱՄԲՈՎ- Սոխարածի վրա ավելացնել շերտված կաղամբը, ապա լոլիկի մածուկ և
մանրացված կանաչի. համեմել սև պղպեղով:
ՈՍՊՈՎ- Խաշած ու ճզմած ոսպին ավելացնել սոխարած և մանրացված կանաչի.համեմել
բահարով:
ԲՐՆՁՈՎ-Խառնել խաշած բրինձն ու մի քիչ եիպտացորեն.ավելացնել սոխարածն ու
մանրացված կանաչին. համեմել կարմիր պղպեղով:
ՍՆԿՈՎ- Մանրացված սնկին ավելացնել սոխարածը, մանրացված կանաչին, խաշած և
ճզմած մի կարտոֆիլ.համեմել քիմիոնով:
ԿԱՐՏՈՖԻԼՈՎ- Խաշած ու ճզմած կարտոֆիլին ավելացնել սոխարած, պղպեղի մածուկ և
մանրացված կանաչի.համեմել 7համեմունքով:
ԼՈԲՈՎ- Խաշած ու ճզմած լոբուն ավելացնել սոխարածը, ճզմած մի պճեղ սխտոր և
մանրացված կանաչի. համեմել քարի փուտրով: |
|
|
 |
ԾՐԱՐԻԿ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
խմորը
1 բ. ալյուր
1 ½ բ. կաթ
3 ձու
1 ճ.գ. ձեթ
մի քիչ աղ
միջուկը
100 գր պանիր
1 բ. սև ձիթապտուղ
1 սոխ
1 պղպեղ
1 թ.գ. ծիթրոն |
|
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Միջուկի բաղադրիչները մանրացնել և խառնել:
• Խմորից քիչ քանակությամբ լցնել չկպչող տապակի մեջ. այն տարածվում է և արագ եփվում:
• Լոշիկի շերտերը սառչելուց հետո, միջուկից լցնել կենտրոնում, ապա հավաքել ծրարի նման, կապել մետաղաթղթյա (ֆոլգա) երիզներով և եփել փռի մեջ 10 րոպե: |
|
| |
Միջուկը ընտրել ըստ նախասիրության. էականն այն է, որ այն պարունակի պանիր և շուտ եփվող լինի.մսեղենի պարագային նախապես եփել: |
|
|
 |
ԿԱՆԱՉ ՊԱՆՐՈՎ |
  
|
| |
 |
|
 |
|
10 րոպե |
|
5 անձի |
|
Ֆրանսիական |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
2 բազուկ
10 թոսթ հաց կամ աղի թխվածքաբլիթ
50 գր կանաչ պանիր
2 տանձ
10 ընկույզ |
|
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
| • Թխվածքաբլիթի վրա տեղադրել մի շերտ պանիր. զարդարել բարակ շերտված տանձով և ընկույզով: |
|
| |
Այն հրաշալի համադրություն է. մատուցել գինու կամ գարեջրի հետ: |
|
|
 |
ԷՔԼԵՐԻ ՀԱՑՈՎ |
  
|
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Եռացնել ջուրը յուղի հետ միասին:
• Ավելացնել ալյուրը անընդհատ խառնելով:
• Կրակն անջատել և ձուն մեկ-մեկ ավելացնել և արագ հարել:
• Փոքր չափերով լցնել փռի ափսեի մեջ և թխել բարձր ջերմաստիճանով:
• Ըստ ցանկության պատրաստել միջուկը և լցնել ու զարդարել:
|
|
|
|
 |
ՁԻԹԱՊՏՂՈՎ ԹԽՎԱՑՔ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
2 սոխ
½ բ. ձեթ
1 ½ բ. ձիթապտուղ
1 բ. կաթ
4 բ. ալյուր
1 թ.գ. սոդա
1 ճ.գ. անանուխ
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Մանրացնել սոխը և ձեթի մեջ տապակել:
• Ավելացնել մանրացված ձիթապտուղը, շարունակել եփել ևս 5 րոպե:
• Խառնել ալյուրը, անանուխն ու սոդան: Ավելացնել ձիթապտուղը, շաղել կաթով:
• 1 ժամ հանգստանալուց հետո, խմորը վերածել գնդիկների և թխել: |
|
|
|
 |
ԿԱԹՆԱՇՈՌԸ` ՁԻԹԱՊՏՂՈՎ |
  
|
| |
 |
|
 |
|
30 րոպե1 ժամ |
|
5 անձի |
|
Հեղինակային |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
200 գր կաթնաշոռ
1 պճ. սխտոր
1 կապ սամիթ
1 տուփ կուտը հանած սև ձիթապտուղ
կարմիր կծու պղպեղ
բահար
աղ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Ճզմված սխտորը խառնել կաթնաշոռին, համեմել, ապա վերածել գնդիկների:
• Մանրացնել սամիթը:
• Յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրել մի ձիթապտուղ, կլորացնել, թաթախել սամիտի մեջ, վրան խրել մի փայտիկ և մատուցել: |
|
|
|
 |
ՍԱԱՓԼԻ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
200 գր դեղին պանիր
1 ճ.գ. յուղ
1 սոխ
1 բ. բրինձ
1 ½ բ. ջուր
2 ձու
½ բ. սպիտակ գինի
1 բ. փոշի պաքսիմատ
7համեմունք
ձեթ |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Սոխը մանրացնել և յուղով տապակել. ավելացնել բրինձը, ապա գինին:
• Երբ գինին ներծծվի, ավելացնել եռացած ջուրը և մարմանդ կրակով բրինձը խաշել: Թողնել, որ սառչի:
• Խորանարդիկներով կտրատել պանիրը:
• Բրնձին խառնել պաքսիմատի կեսը, ձուն, համեմունքը և շաղել:
• Խմորը վերածել գնդիկների.յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրել մի կտոր պանիր, կլորացնել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել տաք ձեթ մեջ: |
|
|
|
 |
ՊԱՆՐԻ ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏԱՌ |
  
|
| |
 |
|
 |
|
30 րոպե |
|
5 անձի |
|
Շվեյցարական |
|
 |
 |
Բաղադրություն |
| |
10 շերտված հաց
½ բ. սպիտակ գինի
2 թ.գ. մանանեխ
100 գր դեղին պանիր
2 լոլիկ
1 սոխ
անանուխի կամ ծոթրինի թերթիկներ
սև պղպեղ |
|
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Յուրաքանչյուր հացի շերտի վրա ցողել գինի, ապա քսել մանանեխ, վրան տեղադրել մի շերտ պանիր, զարդարել լոլիկով և սոխով:
• Թխել փռի մեջ, մինչև պանրի հալչելը: Մատուցել կանաչու թերթիկներով: |
|
|
|
 |
ՍՆԿՈՎ ԲՐՈՒՍՉԵԹԹԱ |
  
|
|
 |
 |
Բաղադրություն |
| |
10 շերտված հաց
5 սունկ
1 ճ.գ. յուղ կամ ձեթ
100 գր դեղին պանիր
ուրց |
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |
 |
 |
| Պատրաստություն |
• Հացի շերտերը կարմրացնել փռի մեջ կամ թոսթի հատուկ մեքենայով:
• Սունկը շերտել և տապակել:
• Յուրաքանչյուր հացի վրա տեղադրել երկու կտոր տաք սունկ, մի շերտ պանիր, վրան ցանել ուրց և մատուցել: |
|
|

| |
 |
Խմոր 1 - ՓԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. մածուն
1 ճ.գ. յուղ
1 ս.բ. ձեթ
1 թ.գ. սոդա
2 – 3 բ. ալյուր
աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:
|
 |
| |
|
| |
Խմոր 2 - ՓԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. կաթ
1 ճ.գ. յուղ
1 ս.բ. ձեթ
2 թ.գ. թթխմոր
3 – 3½ բ. ալյուր
աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:
|
|
| |
|
Խմոր 3 - ՏԱՊԱԿՎՈՂ ԹԽՎԱՑՔԻ ՀԱՄԱՐ
¼ բ. ձեթ
¾ բ. գոլ ջուր
2 ճ.գ. քացախ
1 թ.գ. սոդա
1 թ.գ. աղ
ալյուր
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու: Նախատեսված է տապակվող պանրով թխվացքի համար, որն անպայման սառեցվում է:
|
|
| |
|
Խմոր 4 - ՈԼՈՐՎԱԾ ԹԽՎԱՑՔԻ ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. գոլ կաթ
2 ճ.գ. յուղ
2 թ.գ. շաքարավազ
2 թ.գ. թթխմոր
3 – 3½ բ. ալյուր
աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:
|
|
| |
|
Խմոր 5 - ԲԱՐԱԿ ԵՎ ԽՐԹԽՐԹԱՆ ՀԱՑ
1 - 1½ բ. ալյուր
½ բ. գոլ ջուր
2 ճ.գ. ձեթ
2 թ.գ. թթխմոր
2 թ.գ. ծիթրոն
կարմիր և սև պղպեղ
աղ
Շաղել և թողնել 1 – 2 ժամ, որպեսզի խմորը թթվի և ուռչի:
|
|
| |
|
Խմոր 6 - ՔՐԵՓԻ ՀԱՄԱՐ
1½ բ. կաթ
1 ձու
1 բ. ալյուր
1 ճ.գ. յուղ
1 ճ.գ շաքարավազ
½ թ.գ. սոդա
աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:
|
|
| |
|
Խմոր 7 - ԾՐԱՐԻԿԻ ՀԱՄԱՐ
1 բ. ալյուր
1½ բ. կաթ
3 ձու
1 ճ.գ. ձեթ
½ թ.գ. սոդա
կարմիր և սև պղպեղ
աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով միայն մեկ կողմը:
|
|
| |
|
Խմոր 8 - Pen-cakes-Ի ՀԱՄԱՐ
1 ձու
1 բ. կաթ
1 բ. ալյուր
1 ճ.գ. կարագ
1 թ.գ. շաքարավազ
½ թ.գ. սոդա
աղ
Հարել բաղադրիչները և պատրաստել ջրիկ խմոր. կարագը հալեցնել չկպչող տապակի մեջ, ապա լցնել խմորի վրա և շարունակել հարել. թաշկինակով սրբել տապակի հատակը, ապա լցնել խմորից մի սուրճի բաժակի չափով և պատրաստել հացիկներ ½ սմ հաստությամբ. եփել նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:
|
|
| |
|
Խմոր 9 - ՏՈՐՏԻԼԱՍԻ ՀԱՑԻԿՆԵՐ
1 բ. ալյուր
½ բ. եգիպտացորենի ալյուր
1 ձու
1 բ. ջուր
2 ճ.գ. յուղ ձեթ
½ թ.գ. սոդա
կարմիր և սև պղպեղ
աղ
Հարել բաղադրիչները և ջրիկ խմորը լցնել չկպչող տապակի մեջ (թելադրելի է թաշկինակով մի քիչ ձեթ քսել տապակի հատակին). պատրաստել հացիկները, եփելով նախ` մեկ, ապա` երկրորդ կողմը:
|
|
| |
|
Խմոր 10 - ՄՈՄՈՅԻ ՀԱՄԱՐ
1 կգ ալյուր
1 բ. ջուր
1 ձու
1 թ.գ. աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:
|
|
| |
|
Խմոր 11 - ԷՆՉԻԼԱՏԱՍԻ ՀԱՄԱՐ
1 բ. ալյուր
1 բ. սպիտակաձավար
1 բ. ջուր
1 թ.գ. աղ
Շաղել և օգտագործել առանց թթվեցնելու:
|
|
| |
Խմոր 12 - ՀԱՄԵՄՎԱԾ ԽՄՈՐ
1 բ. ջուր
1 ճ. գ. ձեթ
1 ճ. գ. քացախ
1 ճ. գ. կարմիր և սև պղպեղ
1 ճ. գ. ծիթրոն կամ անանուխ
2 թ. գ. թթխմոր
ալյուր
|
| |
|
Խմոր 13 - ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹՈՎ
3 բ. ալյուր
½ բ. նարնջի հյութ
¼ բ. ձեթ
¼ բ. յուղ
1 ձու
1 թ. գ. սոդա
աղ
|
|
 |
| |
| |
| |
| |
| |
| |
|
 |